Վրաստանի ղեկավարությունը դրական է գնահատում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում Մոսկվայի պատրաստակամության մասին: Այս մասին ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ Վրաստանի «տարածքների որոշակի հատվածում», «որոնք օկուպացված են, այսօր տեղակայված են ռուսական բազաները»։ Ուստի, «այդ հայտարարություններին զուգահեռ, լավ կլիներ սկսել մշակել այդ բանակային ստորաբաժանումները Վրաստանի տարածքից դուրս բերելու գործողությունների ծրագիր», – Mtavari հրատարակությունը մեջբերում է ռուսամետության մեջ մեղադրվող իշխող կուսակցության ղեկավարի խոսքերը։
«Ինչ վերաբերում է ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը, իհարկե, մեր ղեկավարությունը դրական է գնահատում այն»,- ասել է նա։
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Մոսկվայի պատրաստակամության մասին՝ օգնելու Վրաստանին, Աբխազիային և Հարավային Օսիային հարաբերությունների կարգավորման գործընթացում, եթե իրենք շահագրգռվածություն ցուցաբերեն, այդ թվում՝ չհարձակման համաձայնագրերի ապահովման հարցում։