Եղիր տեղեկացված

Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով (տեսանյութ) | Ինչպես է ստացվել, որ վրացական ընկերությունն է մասնակցել մրցույթին և հաղթել | «Զովք» սուպերմարկետը իր 30-րդ սուպերմարկետը բացեց Դրոյի 36 հասցեում. սուպերմարկետը գործում է շուրջօրյա ռեժիմով (տեսանյութ) ( լուսանկարներ) | ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է․ կողմերն այն «կառուցողական» են համարել | Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ | Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը | Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ | Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը (տեսանյութ) | «Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է, նոր սերնդի վճռականությունն ու ազգային ոգին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | ԱԽ քարտուղարը կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա | Երևանում ջրանցքից դուրս է բերվել խեղդվող կնոջը, իսկ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել | Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել | 8 ամիս հետախուզվելուց հետո Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին | Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը | Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան | Արագածոտնի մարզում վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին | ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը | Տնտեսվարողները շարունակում են բողոքել հարկերի բարձրացումից | Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է. «Հրապարակ» | Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Լիբանանում ՀՀ դեսպանը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին խուսափել Լիբանան այցելությունից

Իսրայելի կողմից Լիբանանում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, ուստի ներկայում տարհանում կազմակերպելու կարիք չկա։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը։

Պարոն Աթաբեկյան, Լիբանանում վերջին զարգացումների արդյունքում տուժածների շրջանում կա՞ն հայեր կամ ՀՀ քաղաքացիներ։

Բարեկամ Լիբանանում վերջին մտահոգիչ իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։

Բեյրութում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, ինչպես նաև ըստ անհրաժեշտության համայնքային կառույցների հետ՝ ՀՀ քաղաքացիների խնդիրների՝ իր իրավասությունների շրջանակում պատշաճ հասցեագրման նպատակով։

Կա՞ն տարհանման ծրագրեր։

Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն, ուստի անվտանգության նկատառումով տարհանում իրականացնելու անհրաժեշտություն ներկայում չի նկատվում։

Ընդհանուր առմամբ, Լիբանանում հավատարմագրված որևէ դեսպանություն մինչ օրս իր քաղաքացիներին չի տարհանել. բոլոր երկրները, որպես կանոն, հորդորում են իրենց քաղաքացիներին լքել երկիրը՝ օգտվելով կոմերցիոն չվերթներից։

Լիբանանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմի պայմաններում, հյուպատոսական ծառայությունը գործում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ՝ սպասարկելու համար ՀՀ քաղաքացիների կարիքները, գործում է ՀՀ ԱԳՆ թեժ գիծը։ Դեսպանություն դիմած ՀՀ այն քաղաքացիներին, որոնց անձնագիրը վավեր չէ, վերադարձի վկայական տրվում է անվճար։

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Լիբանան այցելելություններից, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։

Ի՞նչ տեղեկություններ կարող եք տրամադրել լիբանանա-իսրայելական սահմանին տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների կազմում ՀՀ զորախմբի մասին։

ՄԱԿ-ի խաղաղապահները, այդ թվում՝ մեր զորախումբը, որոնց հետ դեսպանության և ռազմական կցորդի կապը պարբերական է, դուրս են թիրախավորման գոտիներից, և իրենց առաքելությունն իրականացնում են ապահով պայմաններում։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ: Հայտարարված նպատակն է անվտանգ պայմանների ստեղծումը հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ այնտեղ։Ըստ Լիբանանի իշխանությունների՝ իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է, տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ