Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբն իր ծառայությունն իրականացնում է մարտական գործողությունների գոտուց դուրս, «Ազատությանը հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունից:
«Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է», – նշված է ՊՆ հաղորդագրությունում: