Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ավստրիայում մտահոգություն են հայտնել՝ Ադրբեջանը աղվանականացնում է Արցախի մշակութային ժառանգությունը | Ըստ հարցումների՝ 3 ուժ գրեթե հավասար ռեյտինգ ունի | ԼՂ-ից բռնի տեղահանված ոչ մի ուսանող ուսման վարձ չի վճարել, ռոտացիայի արդյունքում 20 ուսանող սովորում է անվճար ուսուցման համակարգում․ ԵՊՀ ռեկտոր | ՀՀ-ն պատրաստ է առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ Միրզոյան | Քննարկվել է «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարման հարցը | Բայդենը դեմ է Իսրայելի՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներին | «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Կոկոն» մեղադրվում է «Կյաժ Աշոտի» սպանության գործով․ նա դեռ չի հայտնաբերվել | Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը․ երբ և որտեղ կկայանան հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները | Ելիսեյան պալատում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ) | Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին | Կոչ ենք անում շտապ միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան և թույլ չտալու, որ լայնածավալ պատերազմ սկսի. Իրանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին | Մոսկվայում՝ դեռահասը ղեկին եւ տասը դպրոցականներ տեղափոխող մեքենա է շրջվել․ կան զոհեր | Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը․ Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին | 1«Հեզբոլլահը» հայտարարել Է Լիբանանում իսրայելական երեք տանկ ոչնչացնելու մասին | Մենք գնալու ենք Հանրային և ուղիղ եթեր ենք պահանջելու. Բագրատ Սրբազան | Վեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը | Ինչքան զիջում եք, Ադրբեջանը կարմիր գիծ չի քաշում․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին | Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը կոմպլեմենտար չէ․ Նիկոլ Փաշինյան | Սա աննախադեպ հարձակում էր․ ի՞նչ է պատմում Երուսաղեմում բնակվող մեր հայրենակիցը՝ երեկվա հրթիռակոծությունների մասին | Արմավիրում բախվել է 2 VAZ մակնիշի ավտոմեքենա․ կան տուժածներ |

Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց։Հոկտեմբերի 1-ը շրջադարձային է եղել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համար:1827թ. հոկտեմբերի 1-ին գեներալ Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակն ու հայ կամավորականներն ազատագրեցին Երևանի բերդը:Այդ օրվանից հայ-ռուսական հարաբերությունները թևակոխեցին նոր շրջափուլ:Երևանի ազատագրմանը հաջորդեց 1828թ. փետրվարին կնքված Թուրքմենչայի պայմանագիրը, որի արդյունքում տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ ներգաղթեցին Մայր Հայաստան:Դրան հաջորդեց Հայկական մարզի կազմավորումը, որն ուներ իր սեփական զինանշանը և որի վրա պատկերված էր Արարատը լեռը Նոյան տապանով:Հենց Հայկական մարզի հիմքի վրա ապագայում վերականգնվեց անկախ Հայոց պետականությունը:Այսօր Երևանում կանցկացվի Եվրասիական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը։Եվրասիական միությանն անդամակցելու որոշումը կշռադատված քաղաքական որոշում էր, որը տարիներ առաջ կայացրեց հանրապետական իշխանությունը Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ։Այն ժամանակ, ով չէր ալարում, քննադատում էր մեզ այդ որոշումն ընդունելու համար, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս իշխանությունն ու վարչապետի պաշտոն զբաղեցնողը։Ակնհայտ է, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք և տարիներ անց այդ քաղաքականության դրական պտուղներից օգտվում է մեր հասարակությունը:Միայն 2024թ. առաջին կիսամյակում հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը կազմել է 8.4 մլրդ դոլար,իսկ ԵԱՏՄ -ի հետ ցուցանիշն էլ ավելի տպավորիչ է։Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ նրան քննադատողները՝ սխալ։Թե՛ իշխանություն եղած ժամանակ և թե՛ այսօր որպես ընդդիմություն՝ գտնում եմ, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից:Ավելին, դրա հիմքում ընկած են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն ու ՀՀ պետական շահը»։

լրահոս

Փոխկապակցված նորություններ