Եղիր տեղեկացված

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես | Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ առաջնորդների հայտարարությունը Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մասին (տեսանյութ) | Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին (տեսանյութ) | ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը անրադաձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների հետ կապված հարցեր | 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք | Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ | Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից | Իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողացել զարգացնել տնտեսական հարաբերությունները հարևան Իրանի հետ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Բացահայտվել է 137 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին | Մադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին | Օձի խայթոցներից Սպիտակի բժշակական կենտրոն է տեղափոխվել 11-ամյա և 14-ամյա երեխաներ | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին | ՊԵԿ-ը ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծում իրականացնող ֆիզիկական անձանց հորդորում է առաջնորդվել սահմանված մաքսային ընթացակարգերով | Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի | Հավկիթի գների անկումը պայմանավորված է ինչպես արտադրության ծավալների աճով, այնպես էլ սեզոնային՝ ամառային էժանացմամբ | ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի մասով առաջարկ ստացել ենք, ցանկացած հարց քննարկում ենք. Փաշինյան | Եթե հայ ժողովուրդը հանդուրժում է ՀՀ-ի ապամոնտաժումը, ապա մտածել ինչ-որ երկրի կողմից Հայաստանի փրկության մասին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը | Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել. աննախադեպ է այն հանգամանքը, որ նրա որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. հայտարարություն |

ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհայտ կորածների ճակատագրերը պարզելու, գերիների վերադարձի կարևորության մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բեռլինում մասնակցում է զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների՝ «Օմբուդսմանական հաստատությունները և զինծառայողների ընտանիքներին աջակցելու պարտավորությունները» խորագրով 16-րդ միջազգային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

Միջոցառման նպատակն է վեր հանել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, խթանել լավագույն փորձի փոխանակումը, ինչպես նաև ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների դերը զինծառայողների ընտանիքներին աջակցելու հարցերում:

Անահիտ Մանասյանը որպես մոդերատոր է հանդես եկել համաժողովի շրջանակում կազմակերպված` զինծառայողների ընտանիքների անդամների աջակցությանն ու խնամքին վերաբերող նիստի շրջանակներում:

Այդ համատեքստում Պաշտպանը ներկայացրել է իր գործունեության կարևոր ուղղությունները, այդ թվում՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի առկա մարտահրավերները, անդրադարձել զինծառայողների ընտանիքների աջակցությանն ուղղված աշխատանքներին, այդ հարցում օմբուդսմանական հաստատությունների դերին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է զինված հակամարտությունների ազդեցությունը կրած ընտանիքների իրավունքների ապահովմանն ուղղված ջանքներին, խոսել ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության մասին: Անահիտ Մանասյանն իր խոսքում հատուկ ընդգծել է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելուն միտված աշխատանքների շարունակականության, գերության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի ապահովման կարևորությունը՝ այս հարցերում շեշտելով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների դերը:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Իվոն Մագվասը, Գերմանիայի ԶՈՒ գծով խորհրդարանական հանձնակատար, դոկտոր Եվա Հոգլը, Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) նախագահ, դեսպան Նատալի Չուարդը և Գերմանիայի ԶՈՒ գծով նախկին խորհրդարանական հանձնակատար Ռեյնհոլդ Ռոբը:

Միջոցառումը, որին մասնակցում են շուրջ 40 երկրներից մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների ներկայացուցիչներ և ղեկավարներ, կազմակերպել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը (DCAF) Գերմանիայի ԶՈՒ գծով խորհրդարանական հանձնակատարի հետ համատեղ:

լրահոս

Փոխկապակցված նորություններ