Եղիր տեղեկացված

Կասկադի հարակից տարածքում «Մետրում Ինվեսթ»-ի կառուցվող նոր շենքից փոշու հսկայական ամպ է դուրս գալիս և վնասում բնակիչների առողջությանը. քաղաքապետարանից ասում են, որ կտուգանեն օրինախախտ կառուցապատողին (տեսանյութ) | Փաշինյանն ու Ալիևը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը (տեսանյութ) | Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. Մակրոն | Կասկածելի հետք է նկատվել գետում․ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են | ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս | Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը | Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարների և մյուս հայերի շինծու դատավարությունը | Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում և այլ երկրներում գերազանցում է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս | Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը | Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը | Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 մլրդ դրամ | Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն | «Երևան Սիթիում» հավատարիմ հաճախորդների համար ակցիան գործում է բոլոր մասնաճյուղերում | Շենգավիթ վարչական շրջանի նախկին և ներկա աշխատակազմի աշխատակիցներ են ձերբակալվել | Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի երևանյան փուլը | «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ | ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը | Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը | ԿԳՄՍՆ-ն խստորեն դատապարտում է Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորումը | Ես պատրաստ եմ կյանքս տալ Հայրենիքիս. Պատերազմի մասնակից Գևորգ (տեսանյութ) |

Կոչ ենք անում շտապ միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան և թույլ չտալու, որ լայնածավալ պատերազմ սկսի. Իրանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին

Իրանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և կանխելու լայնածավալ պատերազմ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի առաքելությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս մեկ անգամ կոչ է անում Անվտանգության խորհրդին շտապ և վճռականորեն միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի շարունակական ագրեսիան և պատերազմական հանցագործությունները Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և թույլ չտալ, որ իրավիճակը վերածվի լայնածավալ տարածաշրջանային պատերազմի»,- ասել է Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին՝  Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում:

Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:

«Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «երբեք չի վարանի պաշտպանել Մերձավոր Արևելքում իր ուժերն ու շահերը, և աջակցել Իսրայելի և տարածաշրջանում իր գործընկերների պաշտպանությանը»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ