Եղիր տեղեկացված

Կասկադի հարակից տարածքում «Մետրում Ինվեսթ»-ի կառուցվող նոր շենքից փոշու հսկայական ամպ է դուրս գալիս և վնասում բնակիչների առողջությանը. քաղաքապետարանից ասում են, որ կտուգանեն օրինախախտ կառուցապատողին (տեսանյութ) | Փաշինյանն ու Ալիևը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը (տեսանյութ) | Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. Մակրոն | Կասկածելի հետք է նկատվել գետում․ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են | ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս | Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը | Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարների և մյուս հայերի շինծու դատավարությունը | Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում և այլ երկրներում գերազանցում է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս | Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը | Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը | Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 մլրդ դրամ | Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն | «Երևան Սիթիում» հավատարիմ հաճախորդների համար ակցիան գործում է բոլոր մասնաճյուղերում | Շենգավիթ վարչական շրջանի նախկին և ներկա աշխատակազմի աշխատակիցներ են ձերբակալվել | Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի երևանյան փուլը | «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ | ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը | Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը | ԿԳՄՍՆ-ն խստորեն դատապարտում է Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորումը | Ես պատրաստ եմ կյանքս տալ Հայրենիքիս. Պատերազմի մասնակից Գևորգ (տեսանյութ) |

Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին

Նոյեմբերին Բաքում կայանալիք COP29 համաժողովին ընդառաջ մարդու իրավունքների պաշտպանության ու բնապահպանական տարբեր կազմակերպություններ ահազանգում են Ադրբեջանում առկա բնապահպանական, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու շատ այլ խնդիրների մասին։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովին ընդառաջ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, համաժողովին մասնակցող ութ հարյուրից ավելի միջազգային կազմակերպություններ, համալսարաններ, ակադեմիականներ իրազեկվում են Ադրբեջանում առկա մարտահրավերների վերաբերյալ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին ու բնապահպանական ոլորտին։

Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի բռնի տեղահանության միջոցով Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը, հայկական պատմամշակութային ժառանգության վտանգված լինելը, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների, ռազմագերիների ու Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակումը նախաձեռնության կարևոր հարցերի շարքում են։ Չնայած միջազգային դատապարտումներին, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի և Եվրախորհրդարանի կողմից, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային կոթողների ոչնչացումը շարունակվում է: Նախաձեռնության նպատակն է նաև ուշադրություն հրավիրել մարդու իրավունքներին վերաբերող լուրջ մտահոգություններին, որոնց մասին իրենց զեկույցներում մատնանշում են Freedom House-ի, Amnesty International-ի և Human Rights Watch-ի նման միջազգային համբավ ունեցող կառույցները։

Կարևորություն է տրվել նաև Ադրբեջանում խոսքի և լրատվամիջոցների ազատության խիստ սահմանափակված լինելուն, հարյուրավոր լրագրողների և ակտիվիստների, ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալություններին: Ոստիկանության կալանավայրերում խոշտանգումները և դաժան վերաբերմունքը տարածված են, և փոքրամասնությունները բախվում են խտրականության ու բռնության:

Հիշեցնելով, որ օգոստոսի 26-ին Բաքուն արգելեց եվրոպական մի շարք երկրների 76 պատգամավորների մուտքը Ադրբեջան, քանի որ նրանք քվեարկել էին ԵԽԽՎ-ի որոշման օգտին, որը քննադատում էր Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը և որով ԵԽԽՎ-ն որոշեց չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագիրը՝ արձանագրվել է փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունն այժմ ահաբեկում է եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնք պաշտպանում են ժողովրդավարությունը, հիմնարար իրավունքները:

Նախաձեռնության նպատակն է եվրոպացի քաղաքական ու հասարակական գործիչներին իրազեկել, որ Ադրբեջանում կան բնապահպանական էական խնդիրներ, որոնք առաջին հերթին կապված են այդ երկրի  նավթային և էներգետիկ արդյունաբերության հետ: Հիմնական տարածքները, ինչպիսիք են Բաքվի ծոցը, Ապշերոնի թերակղզին և Կասպից ծովը, տուժում են օդի, հողի և ջրի խիստ աղտոտվածությունից: Հնացած տեխնոլոգիաները, թափանցիկության բացակայությունը և շրջակա միջավայրի պաշտպանության անբավարարությունը ավելի են խորացնում այս խնդիրները: Նավթի արտահոսքերը, բռնկվող գազերը և արդյունաբերական աղտոտվածությունը հիմնական մտահոգությունն են, որոնք նպաստում են ստորերկրյա ջրերի և գետերի աղտոտմանը, հատկապես Կուր գետում: Հողի դեգրադացիան, հատկապես Ապշերոնում, նավթարդյունաբերության գործունեության և գյուղատնտեսական ոչ պատշաճ պրակտիկայի հետևանք է:

Համապարփակ այս իրազեկմամբ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հույս ունի, որ Բաքվում համաժողովին մասնակցող քաղաքական և հասարակական գործիչներն իրենց պարտքը կկատարեն հանուն ժողովրդավարության, արդարության ու մարդու իրավունքների և կբարձրաձայնեն վերոնշյալ հարցերի շուրջ, որոնք երկարաժամկետ կտրվածքով ազդեցություն են ունենալու համաշխարհային քաղաքակրթության վրա։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1201362

լրահոս

Փոխկապակցված նորություններ