Եղիր տեղեկացված

Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը | Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար | Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար | Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը | Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար | Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին. Ժաննա Անդրեասյան | Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը | «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան գումար ծախսի»․ Գևորգ Պապոյան | «Շատերն իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն»․ Սուրեն Պապիկյան | ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անկախ բանակցությունների արդյունքից | Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ | Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին | Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյան | Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ) | Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ | Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում | Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ |

Եթե Իսրայելը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, մեր պատասխանը կործանարար կլինի. Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, Թեհրանի պատասխանը կործանարար կլինի: Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:«Մեզ չեն անհանգստացնում միջուկային օբյեկտների վրա սիոնիստների հարձակումները, քանի որ մեր պաշտպանությունն ի վիճակի է կասեցնել ցանկացած թշնամական թիրախ», – ասել է նա:

Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը «Հացերիմ» ավիաբազայում օդաչուների և մյուս զինծառայողների հետ հանդիպմանն ասել է, որ «այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածի Իրանին, բոլորը կհասկանան, թե ինչպես և ինչի համար են երկրի ռազմական օդուժի զինծառայողները մարզվել»:

«Բոլոր նրանք, ովքեր մեկ տարի առաջ երազում էին մեզ հաղթելու և մեզ վրա հարձակվելու համար, թանկ գին վճարեցին և այլևս այդ երազի մեջ չեն», – հավելել էր նա:

Իսրայելն ամենաբարձր մակարդակով խոստացել է համարժեք պատասխան տալ Իրանի՝ հոկտեմբերի 1-ին իրականացրած զանգվածային հրթիռակոծմանը: Այն ժամանակ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել էր ավելի քան 180 բալիստիկ հրթիռ:

լրահոս

Փոխկապակցված նորություններ