Եղիր տեղեկացված

Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով (տեսանյութ) | Ինչպես է ստացվել, որ վրացական ընկերությունն է մասնակցել մրցույթին և հաղթել | «Զովք» սուպերմարկետը իր 30-րդ սուպերմարկետը բացեց Դրոյի 36 հասցեում. սուպերմարկետը գործում է շուրջօրյա ռեժիմով (տեսանյութ) ( լուսանկարներ) | ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է․ կողմերն այն «կառուցողական» են համարել | Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ | Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը | Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ | Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը (տեսանյութ) | «Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է, նոր սերնդի վճռականությունն ու ազգային ոգին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | ԱԽ քարտուղարը կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա | Երևանում ջրանցքից դուրս է բերվել խեղդվող կնոջը, իսկ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել | Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել | 8 ամիս հետախուզվելուց հետո Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին | Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը | Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան | Արագածոտնի մարզում վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին | ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը | Տնտեսվարողները շարունակում են բողոքել հարկերի բարձրացումից | Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է. «Հրապարակ» | Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Իսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. Չերնամորյան

Ողջ Իսրայելի տարածքը ենթարկվել է հրթիռակոծման։ Խոսվում է հարյուրավոր բալիստիկ հրթիռների մասին։ Թեև որոշ տեղերում հրթիռներ ընկել են, սակայն, բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում հրթիռակոծություններից զոհեր չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը՝ անդրադառնալով Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումներին։

«Վիրավորներ կան Թել Ավիվում, ովքեր ենթարկվել են ահաբեկչական հարձակումների։ Նրանց վրա հարձակվել են ավտոմատներով զինված անձինք։ Վեց հոգի ծանր վիրավորվել են, երկուսը՝ թեթև»,- մանրամասնեց Չերնամորյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ ինքը բազմաթիվ մարդկանց հետ անցկացրել է Պետախ Տիկվայի ապաստարաններից մեկում։

«Այստեղ մեզ մոտ շենքերն իրենց նկուղներում ունեն ապաստարաններ։ Հենց նոր ենք դուրս եկել։ Կան մարդիկ, ովքեր դեռ աշխատավայրերում են, դեռ չեն հասցրել մտնել ապաստարաններ։ Կինս և աղջիկս մինչև հիմա տուն չեն հասել, թեև կապվել եմ նրանց հետ, նրանց վտանգ չի սպառնում։ Արդեն իսկ հակաօդային պաշտպանության ծառայությունից ստացանք տեղեկատվություն, որ կարող ենք դուրս գալ ապաստարաններից»,- ասաց Չերնամորյանը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ