Եղիր տեղեկացված

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես | Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ առաջնորդների հայտարարությունը Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մասին (տեսանյութ) | Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին (տեսանյութ) | ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը անրադաձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների հետ կապված հարցեր | 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք | Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ | Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից | Իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողացել զարգացնել տնտեսական հարաբերությունները հարևան Իրանի հետ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Բացահայտվել է 137 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին | Մադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին | Օձի խայթոցներից Սպիտակի բժշակական կենտրոն է տեղափոխվել 11-ամյա և 14-ամյա երեխաներ | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին | ՊԵԿ-ը ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծում իրականացնող ֆիզիկական անձանց հորդորում է առաջնորդվել սահմանված մաքսային ընթացակարգերով | Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի | Հավկիթի գների անկումը պայմանավորված է ինչպես արտադրության ծավալների աճով, այնպես էլ սեզոնային՝ ամառային էժանացմամբ | ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի մասով առաջարկ ստացել ենք, ցանկացած հարց քննարկում ենք. Փաշինյան | Եթե հայ ժողովուրդը հանդուրժում է ՀՀ-ի ապամոնտաժումը, ապա մտածել ինչ-որ երկրի կողմից Հայաստանի փրկության մասին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը | Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել. աննախադեպ է այն հանգամանքը, որ նրա որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. հայտարարություն |

ՌԴ-ն չի պատրաստվում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, սակայն միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ բավարար մակարդակի վրա. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենքի զսպման ռազմավարական ուժերի վարժանք է անցկացրել: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, բայց իր միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ մակարդակի վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր մենք անցկացնում ենք ռազմավարական (միջուկային-Խմբ.) ուժերի զսպման հերթական վարժանքը, մենք կմշակենք պաշտոնյաների գործողությունները՝ վերահսկելու միջուկային զենքի կիրառումը բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներով»,- ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառումը ծայրահեղ միջոց է երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Նա նշել է, որ դա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։

«Բայց, միևնույն ժամանակ, հենց միջուկային եռյակն է, որը շարունակում է մնալ Ռուսաստանի ինքնիշխանության և անվտանգության հուսալի երաշխավորը, որը հնարավորություն է տալիս լուծել ռազմավարական զսպման խնդիրները, ինչպես նաև պահպանել միջուկային հավասարությունը և ուժերի հավասարակշռությունն աշխարհում: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, սակայն մենք կպահպանենք միջուկային ուժերը անհրաժեշտ բավարար մակարդակի վրա», – նշել է պետության ղեկավարը։

Պուտինը շեշտել է, որ աշխարհում աճող լարվածությունը և արտաքին նոր սպառնալիքների ի հայտ գալը ցույց են տալիս ժամանակակից ռազմավարական զսպման ուժեր ունենալու, դրանք մշտապես  մարտական օգտագործման համար պատրաստ պահելու կարևորությունը:

Ուստի Մոսկվան կշարունակի կատարելագործել դրանց բոլոր բաղադրիչները, ընդգծել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ երկիրն ունի դրա ռեսուրսները։

լրահոս

Փոխկապակցված նորություններ