Եղիր տեղեկացված

Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով (տեսանյութ) | Ինչպես է ստացվել, որ վրացական ընկերությունն է մասնակցել մրցույթին և հաղթել | «Զովք» սուպերմարկետը իր 30-րդ սուպերմարկետը բացեց Դրոյի 36 հասցեում. սուպերմարկետը գործում է շուրջօրյա ռեժիմով (տեսանյութ) ( լուսանկարներ) | ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է․ կողմերն այն «կառուցողական» են համարել | Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ | Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը | Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ | Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը (տեսանյութ) | «Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է, նոր սերնդի վճռականությունն ու ազգային ոգին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | ԱԽ քարտուղարը կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա | Երևանում ջրանցքից դուրս է բերվել խեղդվող կնոջը, իսկ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել | Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել | 8 ամիս հետախուզվելուց հետո Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին | Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը | Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան | Արագածոտնի մարզում վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին | ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը | Տնտեսվարողները շարունակում են բողոքել հարկերի բարձրացումից | Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է. «Հրապարակ» | Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Չինաստան-ԵՄ առևտրային պատերազմը թեժանում է. Պեկինը բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ կապված էլեկտրամոբիլների ներկրման լրացուցիչ մաքսատուրքերի հետ

Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել է Չինաստանից էլեկտրամոբիլների ներկրման համար լրացուցիչ՝  մինչև 35,3 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին որոշումը, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 30-ից, հայտնում է scmp.com-ը:

«Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում Եվրոպական միության պաշտոնական ամսագրում հրապարակման հաջորդող օրվանից: Դրա իրականացումը միանգամայն պարտադիր է և ուղղակիորեն կիրառելի բոլոր անդամ պետություններում»,- ասվում է փաստաթղթում։

Ինչպես նշվում է ԵՀ-ի մամուլի հաղորդագրության մեջ, BYD էլեկտրամոբիլների համար մաքսատուրքերը կկազմեն 17,0%, Geely-ն՝ 18,8%, SAIC-ը՝ 35,3%:

Չինաստանը համաձայն չէ չինական էլեկտրական մեքենաների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու Եվրամիության որոշման հետ և արդեն հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն, չորեքշաբթի հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

«Չինաստանը համաձայն չէ և չի ընդունում այս որոշումը և, վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում, հայց է ներկայացրել ԱՀԿ», – ասվում է Առևտրի նախարարության հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նշել է, որ ԵՄ-ի հակասուբսիդավորման հետաքննությունը չինական էլեկտրական մեքենաների նկատմամբ ներկայացնում է պրոտեկցիոնիստական մոտեցում, որն իրականում «անբարեխիղճ մրցակցություն» է «ազնիվ մրցակցության» անվան տակ։

«Չինաստանը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ չինական ընկերությունների օրինական իրավունքները և շահերը վճռականորեն պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ