Եղիր տեղեկացված

Իսրայելը ոչնչացրել է Իրանի բոլոր հրթիռային կայանքների մեկ երրորդը․ Իսրայելի պաշտպանության բանակ | Ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից | Սևան Ակվա ՓԲԸ-ին պատկանող ձկնատեսակներն իրացվել են սահմանված արժեքներից ցածր գներով | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում | Օգոստոսի 1-ից սկսած, QR կոդերը` ուղետոմսի թղթային տարբերակը, այլևս չպետք է գործի. Ավինյան | Հունիսի 17-ին և 18-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ մարզի որոշ բնակավայրերում | Արեն Փիրուզյանը նվաճեց բրոնզե մեդալ | Իրանը և Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք դա կանեն, ինչպես ես գործարքի հասա Հնդկաստանի և Պակիստանի միջև՝ օգտագործելով առևտուրը ԱՄՆ-ի հետ. Թրամփ | Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ | Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք կդադարեցնեն հարվածներն Իսրայելին, եթե վերջինս դադարեցնի ագրեսիան Իսլամական Հանրապետության նկատմամբ Իրանը տարբեր խողովակներով ԱՄՆ-ից ուղերձներ է ստացել, որ Վաշինգտոնը չի մասնակցել և չի մասնակցի Իսրայելի հարձակումներին, Թեհրանը դրան չի հավատում | ԱՄՆ որևէ կապ չի ունեցել պատերազմի հետ Իրանի և Իսրայելի, եթե Իրանն ինչ-որ կերպ մեզ վրա hարձակվի, ԱՄՆ ԶՈՒ ամբողջ ուժն ու hզորությունը վրա կhասնեն ձեզ աննախադեպ մակարդակներով. Թրամփ | Իրանը հարվածել է Իսրայելի գիտական ​​ինստիտուտին՝ ի պատասխան գիտնականների սպանության (տեսանյութ) | Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը | Իսրայելի ռազմաօդային ուժերը շուտով կրկին կհայտնվեն Թեհրանի երկնքում․ Նեթանյահու | Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում ուժեղ քամին վնասներ է հասցրել | Իսրայելի հարվածից Շահիդ Չամրան քաղաքում շենք է փլուզվել․ զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա | Հռոմի պապը Իրանին եւ Իսրայելին «պատասխանատվության ու ողջամտության» կոչ է արել | Իրանը պաշտոնապես տեղեկացրել է Ֆրանսիային, Բրիտանիային եւ ԱՄՆ-ին Իսրայելի դեմ «շատ մասշտաբային» գրոհների մասին | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով |

Սննդամթերքի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։

Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում է գնորդներին տրամադրում հսկիչ-դրամարկղային կտրոններ: Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ` խուսափելով առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են: Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սննդամթերքի առևտրով զբաղվող տվյալ ընկերությանը պատկանող առևտրի սրահում  առկա է 260.240.000 ՀՀ դրամի ստվերային շրջանառություն։

Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում արձանագրված ստվերային շրջանառությունը ներկայացվել է հարկ վճարողին: Արդյունքում՝ վերջինս ինքնակամ հարկային մարմնին է ներկայացրել 2023 թվականի հոկտեմբեր, դեկտեմբեր, 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսների ԱԱՀ-ի և ակցիզային հարկի և 2023 թվականի շահութահարկի ճշտված հաշվարկները։

Ընկերության իրացման շրջանառությունն ավելացել է 260.240.000 ՀՀ դրամի չափով և առաջացել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումար՝ 43․382․008 ՀՀ դրամ և շահութահարկ` 21․534․639 ՀՀ դրամի չափով։

Միջոցառման արդյունքում ընկերության մոտ, ընդհանուր առմամբ, առաջացել է 64․916․647 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Հիշեցնենք, որ առկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է: Նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ։

լրահոս

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք կդադարեցնեն հարվածներն Իսրայելին, եթե վերջինս դադարեցնի ագրեսիան Իսլամական Հանրապետության նկատմամբ Իրանը տարբեր խողովակներով ԱՄՆ-ից ուղերձներ է ստացել, որ Վաշինգտոնը չի մասնակցել և չի մասնակցի Իսրայելի հարձակումներին, Թեհրանը դրան չի հավատում

Փոխկապակցված նորություններ