Հայտնի են դարձել Australian Open 2025-ի կանանց մենախաղի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները։
- Արինա Սոբոլենկո (Բելառուս, 1) — Անաստասիա Պավլյուչենկովա (Ռուսաստան, 27);
- Կորի Գաուֆ (ԱՄՆ, 3) — Պաուլա Բադոսա (Իսպանիա, 11);
- Մեդիսոն Քիզ (ԱՄՆ, 19) — Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա, 28);
- Էմմա Նավարո (ԱՄՆ, 8) — Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, 2).
Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը Սոբոլենկոն է։ 2024 թվականի եզրափակչում նա հաղթել է չինուհի Չժեն Քինգվենին: