Ադրբեջանի ԱԳՆ-ն, սովորության համաձայն,խեղաթյուրել է փաստերը՝ 1990թ. հունվարի20-ի դեպքերը ներկայացնելով որպես«նախկին ԽՍՀՄ-ի կողմից իրականացվածջարդ՝ ադրբեջանական ժողովրդիազգային-ազատագրական շարժումը ճնշելունպատակով»։
Ընդարձակ հայտարարությունում ԱդրբեջանիԱԳՆ-ն պնդում է, որ «Ադրբեջանի նկատմամբՀայաստանի անհիմն տարածքայինհավակնությունների շարունակությունը, ինչպես նաեւ Հայաստանի ներկա տարածքիցադրբեջանցիների զանգվածայինտեղահանումը իրենց պատմական հողերիցարդարացնելու նպատակով պատրաստվել եւ իրականացվել են սադրանքներ, ինչպիսին ենսումգայիթյան դեպքերը»։ ԱյնուհետեւԱդրբեջանի ԱԳՆ-ն զուգահեռներ էանցկացնում 35 տարի առաջ տեղի ունեցածհունվարյան իրադարձությունների եւԱդրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղիօկուպացիայի միջեւ՝ 44-օրյա պատերազմն ուօկուպացիան անվանելով «ադրբեջանականփառապանծ բանակի փայլուն հաղթանակ եւ «հակաահաբեկչական գործողություն՝գերագույն հրամանատարի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-19-ինԲաքվում քաղաքի հայ բնակչությանզանգվածային ջարդեր տեղի ունեցան, ինչըհանգեցրեց նրանց արտաքսմանը։ Հունվարի20-ի իրադարձություններին, երբկենտրոնական իշխանությունները վերջապեսփորձ արեցին պաշտպանել հայբնակչությանը, նախորդեց Բաքվումհայկական սարսափելի ջարդերի մեկշաբաթը։ 1990թ. հունվարի 13-ի հայկականջարդերի ժամանակ Բաքվում մնաց 25-30 հազար հայ։ Էլ ավելի վաղ Բաքուն լքել էր մոտ250 հազար հայ։ Ընդհանուր առմամբԱդրբեջանից հեռացել է մոտ 300-350 հազարհայ։ «Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվի հայերիդեմ, անմարդկային, դաժան գործողություններէին։ Մարդկանց սպանել են, դուրս շպրտելտներից, թալանել, քշել ծովը։ Ինչ տեսավԿասպից ծովն այս օրերին՝ պատմությունը դեռկիմանա. սպանությունները շարունակվում էինլաստանավերում։ Նրանք նետվում էին ծովը: Մեծ մեղք կա ամբողջ ադրբեջանականժողովրդի վրա, որովհետեւ այն ժամանակմիայն ժխտողականություն կար դա հայերիվրա բարդելու փորձեր։ Սա 20-րդ դարումհայերի երկրորդ ցեղասպանությունն էր՝ այսանգամ իրականացված ադրբեջանցինացիստների կողմից։ Թուրքիայի եւԱդրբեջանի միջեւ տարբերություն չկահայկական արյան ծարավի հարցում»,- այսպես է որակել Հայաստանի առաջինօմբուդսմեն Լարիսա ԱլավերդյանըԱդրբեջանի իշխանություններիգործողությունները։
Ադրբեջանի հայ բնակչության դեմ իրականացված վայրագությունները Բաքվի իշխանությունների պատասխանն էին Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժմանը։ Իշխանությունների պաշտոնական վարկածին աջակցելու հարցում ադրբեջանական հանրության կարծիքը բնավ միասնական չէ իշխանությունների պաշտոնական վարկածի աջակցության հարցում։ Մի քանի տարի առաջ տեղի ունեցավ ողբերգության մեջ Հեյդար Ալիեւի դերի մասին ադրբեջանցի լրագրողի գրքի շնորհանդեսը։