Հայտնի են Իսպանիայի գավաթի խաղարկության՝ Copa del Rey-ի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները։
Վիճակահանության արդյունքներով, «Բարսելոնան» կխաղա «Վալենսիայի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալը» ուժերը կչափի «Լեգանեսի» հետ։
Նշենք, որ քառորդ եզրափակչի հանդիպումները կկայանան փետրվարի 4-ից 6-ը, կիսաեզրափակիչները՝ փետրվարի 26-ին և ապրիլի 2-ին։ Եզրափակիչը կկայանա «Սևիլյայի» տնային մարզադաշտում՝ «Ռամոն Սանչես Պիսխուանում»` ապրիլի 26-ին:
Վիճակահանության արդյունքները՝ ստորև․
«Վալենսիա»-«Բարսելոնա»
«Լեգանես-«Ռեալ Մադրիդ»
«Ատլետիկո Մադրիդ»-«Խետաֆե»
«Ռեալ Սոսյեդադ»-«Օսասունա»: