Լուրեր Հայաստանից և աշխարհից

Եթե ԱՄՆ-ն uպառնա մեր ազգային անվտանգությանը, մենք նույն կերպ կպատասխանենք. Խամենեի | Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան ՀՀ-ի դեմ նոր օպերացիան․ Տիգրան Աբրահամյան | Օսլոյում կայացել է Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը | Թրամփը պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի դեմ՝ Նեթանյահուի համար ձերբակալության օրդեր տալու պատճառով | Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը | ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարների խորհրդակցությանը ՀՀ-ն չի մասնակցելու | Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները | Իրանը հայ ժողովրդին համարում է իր բարեկամը և աջակցում է Հայաստանի հզորացմանը․ դեսպան | Նիկոլ Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում շեշտել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին | Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը | Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին | ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ | Մերձավան համայնքում գիշերը հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել | Հայաստանի համար այսօր հրամայական է վերականգնել դիվանագիտական ակտիվությունը, վերադառնալ պրոֆեսիոնալ և հետևողական արտաքին քաղաքականության՝ հիմնված ազգային շահերի վրա․ Հենրիխ Դանիելյան | Միջազգային bne Intellinews պարբերականն անդրադարձել է Բաքվում անցկացվող ապօրինի դատավարություններին | Մենք այս պահին ունենք ընդամենը երեք խաղացող, որոնք կարող են խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում. Անչելոտի | «Զանգեզուրի միջանցք» նախագիծը ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է. նպատակն է խաթարել ՀՀ-ի վերահսկողությունը սեփական ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ. «Գեղարդ» հիմնադրամ | Մհեր Գրիգորյանը և Քրիստինա Քվինը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ | Այդ հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, մեր հարաբերությունները վարչապետի հետ լավ են. Հայկ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ սև ցուցակում լինելու մասին | Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկել են ազատազրկվածներին քաղաքացիական բժշկական կենտրոններում բուժօգնության տրամադրմանն առնչվող հարցերի քննարկումներ |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Կփոփոխվեն զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, սպայական կազմի զինծառայողի կողմից բնակարանի ձեռքբերման կարգը. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է ծառայության ընթացքում մեկ անգամ՝ ոչ պակաս, քան հինգ ամսվա օրացուցային ծառայության դեպքում՝ շարքայինի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին՝ 10 օրացուցային օր, իսկ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին՝ 15 օրացուցային օր ժամկետով, ինչպես նաև արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ՝ մինչև երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով:

Ըստ ՊՆ-ի, առանց տարանջատելու կոչումային կազմերը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողներին ծառայության ընթացքում տրվող արձակուրդի ժամկետների ավելացումը, լրացուցիչ արձակուրդի տրամադրման միջոցով զինվորական երդման արարողության արժևորումն էական ազդեցություն կունենան զինծառայության գրավչության, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և կարգապահության ամրապնդման վրա: Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել սահմանային զորամասերում պարտադիր զինվորական ծառայությունն արժևորելու նպատակով՝ այնտեղ պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել հիմնական արձակուրդի ավելի երկար ժամկետ, որի հիման վրա առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրամադրել ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ դրանք տրամադրելով ծառայության ընթացքում երեք հավասար մասերով, հանել արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար նախատեսված երկու օրացուցային օրերի տրամադրումը և երկու օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ:

Բացի դա, օրենքում 2024 թ. հունվարի 16-ին ՀՕ-23-Ն օրենքով կատարված լրացումներով՝ 12 ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականություն է սահմանվել նաև 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչ այդ օտարերկրյա պետությունում զինվորական ծառայություն չանցած ՀՀ երկքաղաքացիների համար՝ մինչև 37 տարին լրանալը, ինչպես նաև զորակոչից խուսափած և 27 տարին լրացած քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել իրենց ցանկությամբ և համապատասխան չափով գումար վճարելու միջոցով անցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ կրկին մինչև 37 տարին լրանալը, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել կարգավորել նաև 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողներին ծառայության ընթացքում տրվող հիմնական արձակուրդի ժամկետը:

Օրենքում 2022 թ. հուլիսի 7-ի ՀՕ-289-Ն օրենքով կատարված կարգավորումների համաձայն՝ 2022 թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և օրենքով սահմանված ժամկետով (20 տարի) պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում է բնակարան՝ նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: Նշված զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են Երևանում 75-80 քմ ընդհանուր մակերեսով երեք սենյականոց պատրաստի ծառայողական բնակարաններ՝ վիճակահանությամբ, իսկ այդ բնակարանների ձեռքբերումն իրականացվելու է ՊՆ-ն գնումների մասին օրենսդրության պահանջների համաձայն: Մի շարք խնդիրներ հաշվի առնելով, նպատակահարմար է գտնվել փոփոխել գործընթացի իրականացման ձևաչափը, համապատասխան իրավունք ունեցող սպաներին հնարավորություն տալ իրենց կողմից և իրենց կարիքներին համահունչ՝ հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով ձեռք բերել բնակարան՝ պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելով կառավարության որոշմամբ:

Նախագծի ընդունումը 2026 թ. և հետագա տարիների պետբյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի տարեկան չափը կարող է կազմել միջինը 550 մլն դրամ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

լրահոս

Փոխկապակցված նորություններ