Երկուշաբթի Bitcoin կրիպտոարժույթի արժեքը հասել է պատմական նոր առավելագույնին՝ գերազանցելով 109,000 դոլարը:
Աշխարհի խոշորագույն կրիպտոբորսայի՝ Binance-ի տվյալներով՝ 24 ժամում կրիպտոարժույթի արժեքն ավելացել է 3.84%-ով: Սակայն ավելի ուշ Bitcoin-ի արժեքը նվազել է՝ իջնելով 107,646 դոլարի։Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հրամանագիր ստորագրել կրիպտոարժույթի զարգացումը Միացյալ Նահանգների ազգային առաջնահերթություն հայտարարելու մասին։