Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հրվ. Կովկասի բարգավաճման նոր դարաշրջանին. Պետդեպ | Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել | «Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ՝ Lratvutyun.am զրուցելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ ընկերության հաճախորդների հետ | Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն | ՌԴ-ն համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության. Պուտին | Հայաստանում և հայության շրջանում Մեծ Եղեռնը անառարկելի ճշմարտություն է․ Նիկոլ Փաշինյան | Թիվ 15 երթուղին սպասարկող ավտոբուսը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի | Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ | Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը (աուդիոուղերձ) | Լեհաստանի նախագահն կոչ է արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել Հանրապետությունում | «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների վիճակագրական ռեկորդ է սահմանել | ԱրմՍվիսԲանկը մարտի 13-ից վերաբացում է դոլարային և եվրոյով պարտատոմսերի տեղաբաշխում | Կառավարությունը 916 միլիոն դրամ կհատկացնի որոշ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին | Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև | «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին. իրազեկում | Պուտինը կարգադրել է Կուրսկը հնարավորինս շուտ ազատել ուկրաինական ներկայությունից | «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ձախ սրունքի հրազենային վնասում ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել | Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2005 թվականի գործարքների համար | Մենք գերիների հարցը կշարունակենք բարձրացնել նաև Բաքվում․ Նիդերլանդների ԱԳ նախարար | Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատшնդների ազատ արձակման համար |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Հայտարարագրումը հանգեցնելու է բնակչության աղքատացման, արտագաղթի ծավալների մեծացման, եկամուտների ու ծավալների տոտալ վերահսկողության. Նաիրի Սարգսյան

2024 թվականի ընթացքում բերեցին նախագիծ ֆիզիկական անձի բանկային գաղտնիքի հարկային մարմինների կողմից հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև հարկային մարմինների կողմից ֆիզիկական անձանց մոտ ստուգում իրականացման վերաբերյալ նախագծեր, որոնք առաջացան լուրջ ընդդիմության և հետ կանչվեցին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այդ նախագծերը ժամանակավորապես են հետ կանչվել, որովհետև փաստաթղթի կամ իրավական ակտի ի սկզբանե նպատակն անձանց հարկելն է, որպեսզի եկամուտները կարողանան հավաքագրել։
«Հաջորդ նպատակը ասում են՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար է։ Վստահեցնում եմ ձեզ, որ սա կեղծ թեզ է, թող հանրային բանավեճում գան ապացուցեն, թե այդ այդ ինչպես են սրանով կոռուպցիան բացահայտելու։ Առանց այս գործիքի էլ, կոռուպցիան շատ հեշտ հնարավոր է բացահայտել՝ պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված յուրաքանչյուր անձանց հետևից օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելով։
Շատ են բերում այլ երկրների դրական փորձերը։ Մենք մի քանի երկիր ենք առանձնացրել, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպական Միության անդամ երկրներ, Ռուսաստան և Վրաստան։ Այս երկրներում հայտարարագրում են այն անձինք, ովքեր ունեն փոխհատուցման ակնկալիք։ Այսինքն, եթե անձը կատարել է ծախսեր, բայց իր եկամուտները բավարարել են ամբողջական ծախսերը սպասարկելու համար, նա կարող է պետությունից փոխհատուցման ակնկալիք չունենալ, և ինքն ընդհանրապես կարող է եկամուտների հայտարարագիր չներկայացնել։ Այսինքն, այս երևույթը համատարած բնույթ չի կրում և նպատակը ոչ թե այդ բոլոր երկրների մոտ հարկի հավաքագրումն է, այլ հակառակը, օգնություն և օժանդակություն տրամադրելը։ Եվ այստեղ շատ կարևոր է շեշտել, որ եթե մենք համեմատվում ենք այլ երկրների հետ, շատ կարևոր է տեսնել այդ երկրների համադրելիությունը Հայաստանի Հանրապետության հետ։ Արդյո՞ք մենք համադրելի ենք Գերմանիայի, Նիդերլանդների կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, սա ուղղակի ցնդաբանություն է»,- ասաց տնտեսագետը:
Սարգսյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց ցանկացած փոխանցում կատարելիս անպայմանորեն նշել նպատակը:
«Ե՛վ վճարաշվարկային ապարատների, և՛ քարտից քարտ փոխանցումները, շատ էական վտանգներ են իրենց մեջ պարունակում, միմյանց միջև փոխանցումներ կատարելիս իմացեք, որ պետք է լինեք շատ ուշադիր, և ոչ թե քարտից քարտ փոխանցում կատարեք կամ վճարհաշվարկային տերմինալների միջոցով, այլ բանկային տերմինալով, որտեղ նպատակ դաշտում կարող եք նշում կատարել, ինչպես նաև միմյանց փոխանցումներ կատարելիս ոչ թե քարտի համարը պահանջեք, այլ հաշվեհամարի և հաշվեհամարին փոխանցում կատարեք, ընդ որում, նպատակ դաշտում պարտադիր նշեք, ի՞նչ նպատակով է»,- ասաց նա:
Նաիրի Սարգսյանն ընդծեց, որ հայտարարագրումը ենթադրում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն:
«Այս ամենը հանգեցնելու է բնակչության աղքատացման, որովհետև ի սկզբանե չհարկվող եկամուտները, եթե հարկվում են, դա հանգեցնում է աղքատացման, բնակչությանը տոտալ վերահսկողության, որովհետև բոլորի եկամուտների և ծախսերը վերահսկելի են լինում, այս իրավիճակը հանգեցնում է այս ամենից խուսափելուն, ու սա կհանգեցնի արտագաղթի ծավալների ավելացման և ներգաղթի ծավալների կրճատման: Քաղաքացիների նկատմամբ քաղաքական և տնտեսական ահաբեկման հիմքեր են ստեղծվում: Ֆիզիկական անձինք շատ դժվարությամբ ինքնուրույն կարող են լրացնել հայտարարագրեր, և բնականաբար նրանք ծառայություն մատուցող ընկերությունների ծառայություններից են օգտվելու, և ֆիզիկական անձի համար, ըստ էության, չկա բացարձակ տարբերություն իր բանկային գաղտնիքին տիրապետեց հարկային ծառայության աշխատակիցը, թե տիրապետեց հաշվապահական կամ խորհրդատվական ընկերության ինչ-որ աշխատակից, ու քաղաքացին չի իմանալու , թե որտեղ է այդ բանկային գաղտնիքն օգտագործելու։ Հետևաբար կոչ եմ անում բանկային գաղտնիքը որևէ պարագայում որևէ մեկին չտրամադրել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

լրահոս