Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հրվ. Կովկասի բարգավաճման նոր դարաշրջանին. Պետդեպ | Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել | «Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ՝ Lratvutyun.am զրուցելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ ընկերության հաճախորդների հետ | Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն | ՌԴ-ն համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության. Պուտին | Հայաստանում և հայության շրջանում Մեծ Եղեռնը անառարկելի ճշմարտություն է․ Նիկոլ Փաշինյան | Թիվ 15 երթուղին սպասարկող ավտոբուսը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի | Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ | Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը (աուդիոուղերձ) | Լեհաստանի նախագահն կոչ է արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել Հանրապետությունում | «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների վիճակագրական ռեկորդ է սահմանել | ԱրմՍվիսԲանկը մարտի 13-ից վերաբացում է դոլարային և եվրոյով պարտատոմսերի տեղաբաշխում | Կառավարությունը 916 միլիոն դրամ կհատկացնի որոշ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին | Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև | «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին. իրազեկում | Պուտինը կարգադրել է Կուրսկը հնարավորինս շուտ ազատել ուկրաինական ներկայությունից | «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ձախ սրունքի հրազենային վնասում ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել | Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2005 թվականի գործարքների համար | Մենք գերիների հարցը կշարունակենք բարձրացնել նաև Բաքվում․ Նիդերլանդների ԱԳ նախարար | Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատшնդների ազատ արձակման համար |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկել են ազատազրկվածներին քաղաքացիական բժշկական կենտրոններում բուժօգնության տրամադրմանն առնչվող հարցերի քննարկումներ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրավերով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, ՀՀ ՔԾ պետ Ծովինար Թադևոսյանը, ՔԾ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աշխատանքային հանդիպման նպատակն էր քննարկել ազատազրկվածների առողջությանն առնչվող խնդիրները: Գործընկերների ուշադրության կենտրոնում են եղել հատկապես վերջին շրջանում տեղի ունեցած ազատազրկվածների ինքնասպանությունների, քաղաքացիական բժշկական կենտրոններում բուժօգնության տրամադրմանն առնչվող հարցերի քննարկումները: Նրանք անդրադարձել են անազատության պայմաններում գտնվող հոգեկան առողջության և վարքային խնդիրներ ունեցող մարդկանց կարիքների գնահատմանը, պատշաճ բուժսպասարկման իրականացմանն ու պատժի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեցողներին ազատություն վերադարձնելուն առնչվող հիմնախնդիրներին: Հանդիպմանը քննարկվել են առողջական խնդիրներով պայմանավորված բողոքի դրսևորումների, այդ թվում հացադուլի, ինքնավնասումների իրականացման խորքային պատճառները: Զրուցակիցները միակարծիք են եղել առողջական սպասարկման իրականացման համար նախատեսված առկա պայմանների բարելավմանն ուղղված քայլերի հաջորդականության հարցում, ինչպես նաև կարևորել են ընդհանրական մոտեցումների սահմանումը քաղաքացիական բուժկենտրոններում ազատազրկվածների անվտանգային հարցերի վերաբերյալ: Ծավալուն անդրադարձ է եղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծված շուրջ 100 մահճակալային ֆոնդ ունեցող նոր բուժկենտրոնին, որտեղ ցուցաբերվելու է ամբողջական բուժօգնություն, միայն նեղ մասնագիտական միջամտության կարիք ունեցող ազատազրկվածները տեղափոխվելու են համապատասխան քաղաքացիական բուժկենտրոններ: ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկություններով՝ այս պահին ընթանում են «Արմավիր» ՔԿՀ-ի բուժկենտրոնի կահավորման և վերազինման աշխատանքները, նախատեսվում է այն գործարկել գարնանը:Հանդիպման ավարտին արձանագրվել է երկու գերատեսչությունների համապատասխան աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությունը, որն ամենօրյա ռեժիմով հետևելու է բուժօգնության տրամադրման և դրան առնչվող հարցերին:

լրահոս

Փոխկապակցված նորություններ