Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Լեգանեսի» դեմ խաղից առաջ խոսել է կադրային խնդիրների մասին։
«Մենք արտակարգ իրավիճակում ենք. և՛ Ռուդիգերը, և՛ Ալաբան բաց կթողնեն 20 օր: Մենք ունենք ընդամենը երեք խաղացող, որոնք կարող են խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում՝ Յակոբո Ռամոն, Ռաուլ Ասենսիոն և Օրելիեն Չուամենին»,- ասել է Անչելոտին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հարկ է նշել, որ Մադրիդի «Ռեալին» սպասվում են շատ կարևոր հանդիպումներ «Ատլետիկոյի» (փետրվարի 8-ին) և «Մանչեսթեր Սիթիի» (փետրվարի 11-ին և 19-ին) դեմ։
Իպսանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Լեգանես» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 00։00-ին։