Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հրվ. Կովկասի բարգավաճման նոր դարաշրջանին. Պետդեպ | Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել | «Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ՝ Lratvutyun.am զրուցելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ ընկերության հաճախորդների հետ | Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն | ՌԴ-ն համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության. Պուտին | Հայաստանում և հայության շրջանում Մեծ Եղեռնը անառարկելի ճշմարտություն է․ Նիկոլ Փաշինյան | Թիվ 15 երթուղին սպասարկող ավտոբուսը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի | Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ | Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը (աուդիոուղերձ) | Լեհաստանի նախագահն կոչ է արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել Հանրապետությունում | «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների վիճակագրական ռեկորդ է սահմանել | ԱրմՍվիսԲանկը մարտի 13-ից վերաբացում է դոլարային և եվրոյով պարտատոմսերի տեղաբաշխում | Կառավարությունը 916 միլիոն դրամ կհատկացնի որոշ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին | Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև | «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին. իրազեկում | Պուտինը կարգադրել է Կուրսկը հնարավորինս շուտ ազատել ուկրաինական ներկայությունից | «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ձախ սրունքի հրազենային վնասում ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել | Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2005 թվականի գործարքների համար | Մենք գերիների հարցը կշարունակենք բարձրացնել նաև Բաքվում․ Նիդերլանդների ԱԳ նախարար | Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատшնդների ազատ արձակման համար |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Միջազգային bne Intellinews պարբերականն անդրադարձել է Բաքվում անցկացվող ապօրինի դատավարություններին

Միջազգային bne Intellinews պարբերականն անդրադարձել է Բաքվում անցկացվող ապօրինի դատավարություններին՝ ներկայացնելով մարդու իրավունքների և միջազգային քրեական իրավունքի ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Իրեն Վիկտորիա Մասիմինոյի և Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գնահատականները:

«Ռուբեն Վարդանյանի և մյուսների դեմ առաջադրված մեղադրանքները մաքուր քաղաքական են: Հայերի, հատկապես արցախահայերի նկատմամբ հետապնդումների ընդհանուր համատեքստում այդ մեղադրանքները հիմնված են միայն քաղաքական դրդապատճառների վրա։ Դրանք հորինված են Ադրբեջանի կողմից»,– ասում է իրավաբան, մարդու իրավունքների և միջազգային քրեական իրավունքի ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Իրեն Վիկտորիա Մասիմինոն:

Մասիմինոն այն չորս իրավաբաններից մեկն է, որոնց անունից Կալիֆոռնիայում գործող «Ճշմարտության և արդարության կենտրոնը» դիմել է Ադրբեջանի վիզա ստանալու համար՝ դատավարություններին ներկա լինելու նպատակով: Նրանք դեռ Բաքվից պատասխան չեն ստացել, բայց դա դժվար թե արդեն նշանակություն ունենա։ Մասիմինոն ասում է՝ դատավարության արդյունքում արդարադատությանը նմանվող որևէ արդյունքի հասնելու հավանականությունը «զրո» է:

«Ես հակված եմ հաճախ մեջբերելու Ադրբեջանի վերաբերյալ Freedom House-ի զեկույցը: Այդ երկիրը 100 միավորից յոթն է հավաքել: Դա բացարձակապես անազատ երկիր է, և Freedom House-ի վերջին զեկույցում դրա հիմնական պատճառներից են հենց Արցախի շրջափակումը և հայերի հետապնդումները։ Այսպիսով, սրանք ցուցադրական դատավարություններ են: Դրանք բացարձակապես անարդար են և հիմնված են քաղաքական մեղադրանքների վրա»,– ասում է Մասիմինոն։

Հոդվածագիրը նշում է, որ  շրջափակման պայմաններում Ղարաբաղի ժողովրդին ներկայացնող ամենահայտնի հանրային դեմքը Ռուբեն Վարդանյանն էր։ Վարդանյանը տասնյակ հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցներին՝ Ղարաբաղում օրեցօր վատթարացող պայմանների մասին՝ դրանով էլ առաջացնելով Ադրբեջանի զայրույթը, որը բազմիցս թիրախավորել է Վարդանյանին՝ կատաղի հռետորաբանական հարձակումների միջոցով։ Նրա որդին կարծում է, որ հենց այս քարոզչությունն է ստիպել Բաքվին առանձնահատուկ կերպով թիրախավորելու նրան։

«Կարծում եմ, որ այն ուշադրության մակարդակը, որ հայրս կենտրոնացրել է Լեռնային Ղարաբաղի վրա այն բանից հետո, երբ որոշեց այնտեղ ապրել, չէր մտնում Ադրբեջանի գործողությունների պլանի մեջ։ Նրանք հույս ունեին, որ կամաց-կամաց այն կդարձնեն ապրելու համար անհնարին վայր և մարդկանց աստիճանաբար դուրս կքշեն, այսպես ասենք՝ մի տեսակ «հանգիստ էթնիկ զտում» կիրականացնեն, որը ոչ էլ կնկատի աշխարհը: Ուստի, շատ ակնհայտ է, որ նրանք դժգոհ էին այն ուշադրությունից, որն այժմ առկա Է այնտեղ կատարվող անարդարությունների նկատմամբ», – ասում է Դավիթ Վարդանյանը:

«Ի վերջո, Բաքուն ստացավ Ռուբենին անմիջականորեն պատժելու իր հնարավորությունը․ մի հնարավորություն, որից ակնհայտորեն հաճույք է ստանում Ադրբեջանի կառավարությունը: Ռուբենի և նրա 15 հայրենակիցների դեմ նման ցուցադրական դատավարություններ անցկացնելով՝ Ադրբեջանը հույս ունի պրկելու իր մկանները և վախեցնելու ինչպես իր հարևաններին՝ Հայաստանին, այնպես էլ իր սեփական քաղաքացիներին: Ադրբեջանի համար սա ավար է․ նրանք վերջապես ունեն Արցախի իշխանության ղեկավարներին, որոնք այսքան ժամանակ պայքարել են ինքնորոշման համար»,- նկատում է Մասիմինոն։

Ըստ պարբերականի՝ չնայած այս դատավարություններում արդարության կամ դատական ​​պատշաճ գործընթացի ակնհայտ բացակայությանը՝ դրանք մինչև օրս գրեթե չեն առաջացրել միջազգային որևէ արձագանք: Բացառությամբ ԵԽԽՎ բանաձեւի, որը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել ինչպես Ղարաբաղի հայ ղեկավարներին, այնպես էլ Բաքվի կողմից պահվող բազմաթիվ հայ ռազմագերիներին, արևմտյան երկրների կողմից քիչ են եղել հայտարարություններ, եթե, իհարկե, այդպիսիք եղել են։

«Միջազգային հանրության կողմից [այս դատավարությունների նկատմամբ] ուշադրության բացակայությունն ինձ ապշեցնում է: Դրան նպաստում են և՛ «խավիարային դիվանագիտությունը», և՛ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները՝ նավթն ու գազը։ Նրանք ամուր կապեր ունեն եվրոպական շատ երկրների հետ, և սա նաև հակամարտություն է, որը 2020 թվականից ի վեր շատ ավելի քիչ ուշադրության է արժանացել, քան մյուս հակամարտությունները: Ես չեմ հասկանում, թե ինչու են լրատվամիջոցներն այդքան քիչ ուշադրություն դարձրել հատկապես շրջափակմանը: Մի ամբողջ ժողովրդի ինն ամիս շրջափակում են, և ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»,-ասում է Մասիմինոն:

Միջազգային էական ճնշումների բացակայության դեպքում, ակնհայտ է թվում, որ Ադրբեջանը շարունակելու է դատավարությունները։ Մասիմինոն ասում է, որ ի պատասխան՝ արևմտյան երկրները պետք է զգալի քայլեր ձեռնարկեն։

«Խնդիրի մասին խոսելուց բացի, [արևմտյան երկրները] պետք է սկսեն վերանայել իրենց տնտեսական հարաբերություններն այս ավտորիտար ռեժիմի հետ: Անպատժելիության մակարդակը, որն Ադրբեջանը վայելում է, շատ, շատ բարձր է։ Ուստի, պատժամիջոցները տարբերակներից մեկը կլինեին, միգուցե որոշ տնտեսական կապերի խզում լիներ, որպեսզի ստիպեն ռեժիմին ազատ արձակել այս բանտարկյալներին՝ և՛ ռազմագերիներին, և՛ նախկին առաջնորդներին», – ասում է Մասիմինոն:

Դավիթ Վարդանյանին էլ  նշում է, որ Ադրբեջանն ամբողջությամբ անհասանելի է դարձրել դատավարությունը. «Նրանք հիմա նույնիսկ սպառնում են զրկել փաստաբանին, որին մենք մեծ դժվարությամբ ենք գտել, որ պաշտպանի հորս շահերը: Նրանք մերժել են փաստաբանի բոլոր միջնորդությունները՝ դատավարությունը երկարաձգելու, ինտերնետ հասանելիություն ստանալու, այն ամենը, ինչը կարող էր թույլ տալ նրան պատշաճ կերպով նախապատրաստվելու։ Նրանք լիովին անտեսում են թե միջազգային իրավունքը, թե նույնիսկ սեփական օրենքները: Մեզ մնում է միայն փորձել այս կեղծ դատավարությունը հնարավորինս տեսանելի դարձնել հանրության համար»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ