Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հրվ. Կովկասի բարգավաճման նոր դարաշրջանին. Պետդեպ | Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել | «Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ՝ Lratvutyun.am զրուցելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ ընկերության հաճախորդների հետ | Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն | ՌԴ-ն համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության. Պուտին | Հայաստանում և հայության շրջանում Մեծ Եղեռնը անառարկելի ճշմարտություն է․ Նիկոլ Փաշինյան | Թիվ 15 երթուղին սպասարկող ավտոբուսը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի | Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ | Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը (աուդիոուղերձ) | Լեհաստանի նախագահն կոչ է արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել Հանրապետությունում | «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների վիճակագրական ռեկորդ է սահմանել | ԱրմՍվիսԲանկը մարտի 13-ից վերաբացում է դոլարային և եվրոյով պարտատոմսերի տեղաբաշխում | Կառավարությունը 916 միլիոն դրամ կհատկացնի որոշ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին | Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև | «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին. իրազեկում | Պուտինը կարգադրել է Կուրսկը հնարավորինս շուտ ազատել ուկրաինական ներկայությունից | «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ձախ սրունքի հրազենային վնասում ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել | Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2005 թվականի գործարքների համար | Մենք գերիների հարցը կշարունակենք բարձրացնել նաև Բաքվում․ Նիդերլանդների ԱԳ նախարար | Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատшնդների ազատ արձակման համար |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Հայաստանի համար այսօր հրամայական է վերականգնել դիվանագիտական ակտիվությունը, վերադառնալ պրոֆեսիոնալ և հետևողական արտաքին քաղաքականության՝ հիմնված ազգային շահերի վրա․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին․

«Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ և նրա հանդիպումները կոնգրեսականների ու սենատորների հետ, որոնք խոստացվել էին որպես «ռազմավարական գործընկերության զարգացման» քայլ, իրականում վկայում են Հայաստանի արտաքին քաղաքականության անգործունակության և իշխանության նկատմամբ միջազգային հետաքրքրության շարունակական նվազման մասին։Ամենից առաջ հարկ է նշել հանդիպումների մակարդակը։ Փաշինյանն այս պահին չի ընդունվել ոչ Սպիտակ տանը, ոչ Պետդեպարտամենտում, ոչ էլ հանդիպել է ԱՄՆ արտաքին քաղաքականության առանցքային որոշումներ կայացնող պաշտոնյաների հետ։ Հանդիպումներն անցկացվել են մի խումբ կոնգրեսականների և սենատորների հետ, որոնց ազդեցությունը ԱՄՆ քաղաքական օրակարգի վրա բավարար չէ։

Այս հանգամանքը խոսում է ոչ թե հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման, այլ հակառակը՝ դրանց մակերեսայնացման և Հայաստանի արտաքին քաղաքական կշռի անկման մասին։ Եթե ԱՄՆ-ն Հայաստանի հետ իրականում պատրաստ լիներ խորացնելու ռազմավարական համագործակցությունը, ապա մենք կտեսնեինք այլ կարգի հանդիպումներ՝ պետական մակարդակում։ Փոխարենը, ներկայիս ձևաչափն ավելի շատ հիշեցնում է ձևական և երկրորդական շփումներ, որոնք ունեն միայն ցուցադրական բնույթ։Փաշինյանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը նրա հետևողական անհաջողություններն են միջազգային հարաբերություններում։ 2018-ից հետո Հայաստանի դիրքերը միայն թուլացել են՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում։ Հայկական դիվանագիտությունը, որը նախկինում կարողանում էր պահպանել բալանսն ու կշիռ ունենալ տարածաշրջանում, այսօր վերածվել է կցորդային քաղաքականության՝ առանց հստակ ռազմավարության և տեսլականի։

Հայաստանն այսօր կանգնած է լուրջ անվտանգության սպառնալիքների առջև, սակայն Փաշինյանի կառավարությունը շարունակում է զբաղվել PR-ով՝ ներկայացնելով ոչ ազդեցիկ հանդիպումները որպես դիվանագիտական հաջողություններ։ Իրականում այս այցն ավելի շատ փաստեց, որ Փաշինյանի վարչակազմն այլևս չունի վստահություն և գործընկերային արժանահավատություն համաշխարհային քաղաքական կենտրոններում։

Հայաստանի համար այսօր հրամայական է վերականգնել դիվանագիտական ակտիվությունը, վերադառնալ պրոֆեսիոնալ և հետևողական արտաքին քաղաքականության՝ հիմնված ազգային շահերի վրա։ Սակայն գործող իշխանության մոտեցումները միայն խորացնում են երկրի միջազգային մեկուսացումն ու ռազմավարական գործընկերների կողմից Հայաստանի հանդեպ հետաքրքրության նվազումը։

Եթե ԱՄՆ նախկին վարչակազմի վրա հնարավոր էր «վաճառել» Հայաստանի՝ ժողովրդավարության  բաստիոն լինելու մառազմը, ապա ԱՄՆ նոր ղեկավարը, լինելով գործարար, նման հեքիաթներին ոչ հավատում է, ոչ էլ կարևորում դրանք։

Թրամփը բիզնեսմեն է, իսկ Նիկոլը՝ բանկրոտ։ Ուստի սպասելի է, որ Փաշինյանի այցն ԱՄՆ ոչ թե հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, այլ դրանց դեգրադացիայի հերթական ապացույցն է»։

Lurer.com

լրահոս

Փոխկապակցված նորություններ