Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հրվ. Կովկասի բարգավաճման նոր դարաշրջանին. Պետդեպ | Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել | «Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ՝ Lratvutyun.am զրուցելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ ընկերության հաճախորդների հետ | Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն | ՌԴ-ն համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության. Պուտին | Հայաստանում և հայության շրջանում Մեծ Եղեռնը անառարկելի ճշմարտություն է․ Նիկոլ Փաշինյան | Թիվ 15 երթուղին սպասարկող ավտոբուսը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի | Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ | Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը (աուդիոուղերձ) | Լեհաստանի նախագահն կոչ է արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել Հանրապետությունում | «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների վիճակագրական ռեկորդ է սահմանել | ԱրմՍվիսԲանկը մարտի 13-ից վերաբացում է դոլարային և եվրոյով պարտատոմսերի տեղաբաշխում | Կառավարությունը 916 միլիոն դրամ կհատկացնի որոշ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին | Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև | «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին. իրազեկում | Պուտինը կարգադրել է Կուրսկը հնարավորինս շուտ ազատել ուկրաինական ներկայությունից | «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ձախ սրունքի հրազենային վնասում ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել | Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2005 թվականի գործարքների համար | Մենք գերիների հարցը կշարունակենք բարձրացնել նաև Բաքվում․ Նիդերլանդների ԱԳ նախարար | Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատшնդների ազատ արձակման համար |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ գործողություններն իրականացվում են կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում:

Մեր ունեցած տեղեկություններով, ձերբակալվածների թվում են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանը և այլն:

Թեմայի հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»: Մեր տեղեկություններով, այս տարվա առաջին խորհրդակցություններից մեկի ժամանակ, որին մասնակցել են վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, այդ թվում՝ ձերբակալվածներից ոմանք, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, թե իրեն տեղեկություններ են հասնում մասնավորաբար շինթույլտվությունների մասով կոռուպցիոն գործընթացների մասին: Միևնույն ժամանակ ներկաներին զգուշացրել է, որ ինքը համագործակցում է իրավապահների հետ, և եթե այդ տեղեկությունները հաստատվեցին, մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեմային անդրադարձ է եղել նաև ձերբակալությունների նախօրեին, այսինքն՝ երկուշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ: Բավական կոշտ խոսակցություն է եղել, ու, մեր տեղեկություններով, Ավինյանն ի լուր բոլորի նշել է, թե իր կասկածներն ու ստացած տեղեկությունները, կարծես, հաստատվում են: «Ոմանց պարագայում ասածներս ոնց որ տեղ չի հասել»,-ասել է քաղաքապետն ու հավելել, որ, ամենայն հավանականությամբ, կլինեն ձերբակալություններ, չնայած անուններ չի տվել: Եվ ահա, երեկ առավոտյան իրավապահները մտել են քաղաքապետարան ու ձերբակալել նշյալ աշխատակիցներին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

լրահոս

Փոխկապակցված նորություններ