Եղիր տեղեկացված

Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով (տեսանյութ) | Ինչպես է ստացվել, որ վրացական ընկերությունն է մասնակցել մրցույթին և հաղթել | «Զովք» սուպերմարկետը իր 30-րդ սուպերմարկետը բացեց Դրոյի 36 հասցեում. սուպերմարկետը գործում է շուրջօրյա ռեժիմով (տեսանյութ) ( լուսանկարներ) | ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է․ կողմերն այն «կառուցողական» են համարել | Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ | Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը | Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ | Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը (տեսանյութ) | «Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է, նոր սերնդի վճռականությունն ու ազգային ոգին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | ԱԽ քարտուղարը կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա | Երևանում ջրանցքից դուրս է բերվել խեղդվող կնոջը, իսկ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել | Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել | 8 ամիս հետախուզվելուց հետո Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին | Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը | Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան | Արագածոտնի մարզում վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին | ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը | Տնտեսվարողները շարունակում են բողոքել հարկերի բարձրացումից | Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է. «Հրապարակ» | Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Արամ Հարությունյանը հետախուզման մեջ եկամուտ է ստանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին պատգամավոր, նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) դեռ Տիգրան Մեծի 4 հասցեի շենքի սեփականատերն է։ 2003-2007 թթ․ նա կարողացել է մասնավորեցնել Հանրապետության հրապարակին հարող այս պետական շենքը, եւ նրան պատկանող «Հանարդ» ընկերությունը Պետգույքի կառավարման վարչությանը, ֆիննախին վարձով տարածքներ էր տրամադրում, որի դիմաց պետբյուջեից մեծ գումարներ էին վճարում։

Հետո Արամ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու եւ փողերի լվացման համար, նա թաքնվեց իրավապահներից՝ մինչ օրս հետախուզվում է:

Թվում է, թե նախեւառաջ հենց այդ շենքը պետք է վերադարձվեր պետությանը, սակայն պարզվում է՝ դրա ճակատագիրը դեռ անորոշ է։ Եթե մասնավորեցման որոշումն անօրինական ճանաչվի, ապա մի քանի տասնյակ գործարարներ, որոնք այս տարածքում բիզնեսներ ունեն, կտուժեն։

Պետգույքի կառավարման կոմիտեից մեզ պատասխանեցին․ «Դրա հետ կապված՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն ինչ-որ պաշտոնական տեղեկություն հաղորդել չի կարող, այդ տարածքներից ոչ մեկը պետական գույք չի համարվում, հետեւապես՝ տնօրինումը մեզ հանձնված չէ»։

Հետախուզման մեջ գտնվող Ա. Հարությունյանի փաստաբան Կարեն Հակոբյանն էլ ասաց՝ շենքը կալանքի տակ է, քրեական գործի քննությունը շարունակվում է․ «Քրեական գործը քննվում է, դրանից կախված՝ կորոշվի»։ Շենքում վարձակալներ կան, նրանց պայմանագրերը կնքված են «Հանարդ նախագծի» տնօրինության հետ, վարձավճարների եկամուտն էլ, բնականաբար, հետախուզման մեջ գտնվող Բուլկի Արամին է փոխանցվում, որը միայն շենքն օտարելու իրավունք չունի»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ