Lratvutyun.am

Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան | Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան | ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը | Վարդենիս համայնքի Ավազան գյուղում կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրով բարելավվել է գյուղի բոլոր տնտեսությունների ջրամատակարարում | ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին | Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա | Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է, այն բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ․ Արման Թաթոյան | Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին | 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի | Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով | Անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան | ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը | Իսրայելին սպառնում է միջազգային ասպարեզում մեկուսացում և գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում, եթե նա լայնածավալ գործողություն սկսի.Պետդեպարտամենտ | Վրաերթի ենթարկված «Օպելի» վարորդը հիվանդանոցում մահացել է | ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ | Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ | Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. զեկույց | Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը. Նիկոլ Փաշինյան | Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են 95 ուկրաինական անօդաչու |

Արցախում բնակարաններ են տրամադրվել Պաշտպանության բանակի պահեստազորի 20 սպաների ընտանիքների

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  բնակարաններ են տրամադրվել Պաշտպանության բանակի պահեստազորի 20 սպաների ընտանիքների, ովքեր տարիներ շարունակ իրենց ավանդն են ունեցել Արցախի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:

Պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորեց շահառուներին` նշելով, որ նրանք տարիներ սպասել են այս առիթին:
«Մեզ համար շատ կարևոր է ձեր վաստակը գնահատել նաև այս ձևով և վերջնականապես փակել ձեր բնակարանային դժվարությունների էջը, որպեսզի համոզված լինեք, որ թիկունքում սոցիալական առումով ապահովված եք և վստահ լինեք, որ ձեր ընտանիքն ունի իր սեփական տանիքը, որպեսզի հայրենիքը պաշտպանելու ցանկացած կարիքի պարագայում կարողանաք շարունակել ձեր ծառայությունը: Մենք գիտակցում ենք, որ սա ամենափոքրն է, որ կարող ենք տրամադրել ձեզ տասնամյակների անմնացորդ ծառայության համար», – ասել է Ա. Բեգլարյանը:
«Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Կարմեն Ասլանյանի խոսքով՝ մինչ այս բնակարանամուտը, Մարտակերտի շրջանում ևս 30 սպաներ ապահովվել են բնակարաններով:
«Բնակարանների ապահովումը իրականացվում է՝ հիմք ընդունելով Պաշտպանության բանակի բնակարանային, կենցաղային հանձնաժողովի կողմից  ներկայացված ցուցակները, որոնք  մենք նորից ուսումնասիրում և ճշտում ենք: Այսօր, ըստ հերթականության, ևս 20 սպաներ տոնել են իրենց բնակարանամուտը, մոտավորապես 3 ամիս հետո  ևս 30 սպա  բնակարանամուտ կտոնի:  Ունենք 300-ից ավելի պահեստազորի սպա, որոնք բնակարանային հեթում են, և մինչև 2024 թվականի ավարտը մեր բոլոր սպաները կապահովվեն բնակարաններով», – նշել է Կ. Ասլանյանը և հավելել, որ Արցախի ամբողջ տարածքում պետական աջակցությամբ կառուցվող բոլոր նոր բնակարանների 10-20 տոկոսը հատկացվելու է մեր պահեստազորի սպաներին:
Շահառու Արինա Աֆունցը արդեն ավելի քան 16 տարի անհամբեր սպասում էր այս օրվան:
«Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, որպեսզի մարդիկ վերջապես կարողանան վայելել այս երկար սպասված ուրախությունը», – ասել է Ա. Աֆունցը:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

լրահոս

Փոխկապակցված նորություններ