Եղիր տեղեկացված

Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով (տեսանյութ) | Ինչպես է ստացվել, որ վրացական ընկերությունն է մասնակցել մրցույթին և հաղթել | «Զովք» սուպերմարկետը իր 30-րդ սուպերմարկետը բացեց Դրոյի 36 հասցեում. սուպերմարկետը գործում է շուրջօրյա ռեժիմով (տեսանյութ) ( լուսանկարներ) | ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է․ կողմերն այն «կառուցողական» են համարել | Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ | Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը | Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ | Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը (տեսանյութ) | «Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է, նոր սերնդի վճռականությունն ու ազգային ոգին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | ԱԽ քարտուղարը կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա | Երևանում ջրանցքից դուրս է բերվել խեղդվող կնոջը, իսկ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել | Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել | 8 ամիս հետախուզվելուց հետո Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին | Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը | Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան | Արագածոտնի մարզում վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին | ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը | Տնտեսվարողները շարունակում են բողոքել հարկերի բարձրացումից | Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է. «Հրապարակ» | Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Գնամ նստեմ տունը՝ դիվան քշե՞մ․ դատավորը՝ իր հեռանալու մասին

«Հրապարակ» թերթը գրել է․

«Տարին դեռ նոր սկսված՝ 3 դատավոր հեռացվեց դատական համակարգից՝ Էդուարդ Ամալյանը, Ավագ Գաբրիելյանը եւ Արգիշտի Ղազարյանը։ Երկու դատարանների նախագահներ՝ Գաբրիելյանն ու Ղազարյանը, մի քանի օրվա տարբերությամբ անսպասելիորեն հրաժարականի դիմում ներկայացրին․ հունվարի սկզբին Վարչական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Արգիշտի Ղազարյանը, որը շարունակելու է պաշտոնավարել որպես դատավոր։ Դրա նախօրեին էլ հրաժարական տվեց Երեւանի քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանը։ Փետրվարի սկզբին էլ, ըստ պաշտոնական տեղեկատվության, առողջական խնդիրներով պայմանավորված, դադարեցվեցին Կոտայքի մարզի  առաջին ատյանի դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանի լիազորությունները:

Դատավորների՝ իրար հետեւից հեռանալը դատական համակարգում պատահական չեն համարում։ Համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը նոր մեխանիզմ է կիրառում․ թիրախում հայտնված դատավորներին առաջարկում են հոժարակամ դիմում գրել, հեռանալ, որ իրենք չհեռացնեն, եւ հետագայում կարողանա դատավորի բարձր թոշակ ստանալ: Այն անձինք, որոնց ԲԴԽ-ն է հեռացնում, զրկվում են թոշակից: Ավելին` շշուկներ կան, որ այս «լավությունը» ԲԴԽ-ն հենց այնպես չի անում` «փող է ուզում», որ լիազորությունների դադարեցմամբ չճանապարհի սեւ ցուցակ ընկած դատավորին: Մեր աղբյուրը շեշտեց, որ հիմա «հերթի» մեջ է Արտուշ Գաբրիելյանը։ Ոմանց անգամ խոստանում են որոշ ժամանակ անց նորից հետ վերցնել համակարգ: Եթե դատավորն առողջական պատճառներով է հեռանում, հետագայում` «առողջանալուց» հետո, հնարավորություն ունի վերականգնվել դատավորի պաշտոնում, ինչը չի լինի կարգապահական վարույթով լիազորությունները դադարեցնելու դեպքում։
Ի դեպ, մի արտառոց դեպք հաստատում է այս տեղեկությունները. ԲԴԽ էր հասել դատավոր Էդուարդ Ամալյանի վերաբերյալ կարգապահական վարույթը, սակայն ԲԴԽ-ն այն կարճեց` հիմքում դնելով այն, որ Ամալյանի լիազորությունները դադարեցվել են մինչեւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Այսինքն՝ Ամալյանն արդեն դիմումը գրել էր։

Ինչ վերաբերում է դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ապա նա հոկտեմբերին կարգապահական պատասխանատվության է ենթարկվել` հայտարարել են խիստ նկատողություն: Հաջորդ վարույթն արդեն պետք է ավարտվի լիազորությունների դադարեցմամբ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նոր ներդրված այս «մեխանիզմով» շուտով Գաբրիելյանը դիմում կգրի։ «Հրապարակ»-ը կապ հաստատեց դատավորի հետ, մեր հարցին, թե ազատման դիմո՞ւմ է գրելու՝ առողջական խնդիրներով պայմանավորված, նա պատասխանեց․ «Էս համակարգում ամենաառողջ մարդն ո՞վ ա` էդ ես եմ, ինձնից առողջ մարդ կա՞։ Մի երկու հատ ստենտ ունենք դրած, բայց նորմալ ա, առողջությունից չենք բողոքում»։ Իսկ հնարավո՞ր է դիմում գրեք՝ այլ հանգամանքով պայմանավորված։ «Գնամ՝ ի՞նչ անեմ, տարիքս արդեն թոշակառու․ գնամ նստեմ տունը, դիվա՞ն քշեմ, ի՞նչ անեմ։ Ես մտադրություն չունեմ»։ Ձեզ չե՞ն առաջարկել ինքնակամ հեռանալ։ «Ինձ ո՞վ կարա առաջարկի, ես հո բան չեմ․․․»: Վերեւներից, ԲԴԽ-ից նման առաջարկ չի՞ եղել։ «Չէ, չէ, իմ տարիքը․․․ ո՞վ կարա ինձ զանգի, նման բան ասի»»։

լրահոս

Փոխկապակցված նորություններ