Եղիր տեղեկացված

Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար | Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար | Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը | Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար | Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին. Ժաննա Անդրեասյան | Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը | «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան գումար ծախսի»․ Գևորգ Պապոյան | «Շատերն իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն»․ Սուրեն Պապիկյան | ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անկախ բանակցությունների արդյունքից | Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ | Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին | Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյան | Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ) | Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ | Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում | Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ | ԱՄՆ-ում հայտարարել են՝ ուկրաինական հակամարտությունը «շահել է» Ռուսաստանը |

Իմ կյանքի այս փուլում, մեր երկրի համար այս դժվարագույն շրջանում ես ինչ անում եմ՝ կուսակցական շահի համար չեմ անում, որպես կուսակցության ղեկավար չեմ անում․ Գագիկ Ծառուկյան

Իմ կյանքի այս փուլում, մեր երկրի համար այս դժվարագույն շրջանում ես ինչ անում եմ՝ կուսակցական շահի համար չեմ անում, որպես կուսակցության ղեկավար չեմ անում։

Ֆեյսբուքի էջում գրել է Գագիկ Ծառուկյանը․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, հանրային գործիչներին՝ այս օրերին իմ քայլերին, իմ գործունեությանը հրապարակայնորեն աջակցելու համար։ Ես բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ, մարդկային դիրքորոշումը։ Միաժամանակ՝ ես մի խնդրանք ունեմ. իմ գործունեությունը, այս կամ այն նախաձեռնությունը քննարկելիս, լուսաբանելիս խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար։ Սա ասում եմ այն պատճառով, որ իմ կյանքի այս փուլում, մեր երկրի համար այս դժվարագույն շրջանում ես ինչ անում եմ՝ կուսակցական շահի համար չեմ անում, որպես կուսակցության ղեկավար չեմ անում։ Անում եմ՝ որպես Գ. Ծառուկյան, որպես հայ մարդ, որի կյանքի նպատակն իր երկիրը խաղաղ տեսնելն է, ներքին համերաշխությունը վերականգնելն է, ազգային և պետական վերածննդի սկիզբը դնելն է։ Ասել եմ մեկ տարի առաջ ու հիմա կրկնում եմ. այս վիճակը մեր ազգին սազական չէ։ Մենք խաղաղասեր ու արժանապատիվ ժողովուրդ ենք։ Իրավիճակը, որում հայտնվել ենք, պահանջում է լուծումներ, որոնց չենք կարող գնալ հին, քարացած ձևերով։ Մեր ժողովուրդն այսօր չի վստահում որևէ կուսակցության, քանի որ հասկանում է, որ այսօր որևէ առանձին կուսակցություն չի կարող երկիրը այս վիճակից հանել։ Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է պետք։ Պիտի խելք խելքի տանք, ուս ուսի տանք՝ երկիրը հանենք այս վիճակից։ Արդեն հետո, երբ կլինի հանդարտ, կայուն վիճակ, թող ստեղծվեն նոր կուսակցություններ, թարմացվեն հները, ինչքան ուզում են՝ բանավիճեն, քննարկեն, վարկանիշներ վաստակեն։ Հիմա, այս դժվար փուլում, մեր երկրին պետք է ունակ, գրագետ մարդկանց համախմբում՝ տարբեր ձևաչափերով, տարբեր միավորներով։ Պիտի գտնենք ձևը՝ համախմբելու մարդկանց, որոնք կարող են գտնել լավագույն լուծումները, որոնք ունեն ոչ ստանդարտ մտածելու ունակություն, փորձ, գիտելիք, դիմացինին լսելու շնորհք։ Մենք բոլոր ոլորտներում ունենք կայացած, գիտակ մարդիկ, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի վերականգնման գործում։ Հայաստանում և սփյուռքում ունենք բարձր պրոֆեսիոնալներ, ազդեցիկ մարդիկ, բոլոր ոլորտներում՝ տնտեսության կառավարման, արտաքին քաղաքականության, գիտության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, քաղաքային պլանավորման, և այլն, և այլն։ Բոլոր ոլորտներում մեզ պետք են մարդիկ,  որոնք ունեն աշխատանքի փորձ, կենսափորձ, որ գործ են արել, հաջողության ճանապարհ են անցել, և որոնք կմտածեն ոչ թե կուսակցական կամ անձնական շահի մասին, այլ՝ պետության և ժողովրդի»,- գրել է Ծառուկյանը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ