Ուկրաինայի Զինված ուժերի 10 000 զինծառայողներ Կուրսկի շրջանում գտնվում են շրջափակման սպառնալիքի տակ։ Այս մասին գրում է The Telegraph բրիտանական հրատարակությունը։
Հրապարակման մեջ ասվում է, որ ռուսական ռազմական ուժերը ուկրաինական բանակը բաժանել են երկու մասի և սպառնալիք են զորքերի մատակարարման կարևոր ճանապարհին։ Նշվում է, որ դեպի Սուջա տանող միակ երթուղին, որը վերահսկվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից, կարող է հայտնվել ՌԴ ԶՈւ անօդաչու թռչող սարքերի գործողության տարածքում, ինչը զգալիորեն կբարդացնի նահանջի հնարավորությունը։
Բրիտանական The Guardian թերթը գրում է նաև Ուկրաինայի զինված ուժերի հազարավոր զինվորների մասին, որոնք գտնվում են Կուրսկի շրջանում շրջափակման սպառնալիքի տակ։
«Անցյալ օգոստոսին Ռուսաստանի Կուրսկի շրջան ներխուժած հազարավոր ուկրաինացի զինվորներ գրեթե շրջափակված են ռուսական զորքերի կողմից, որը մեծ հարված է Կիևին»,- ասվում է հոդվածում: