Եղիր տեղեկացված

Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով (տեսանյութ) | Ինչպես է ստացվել, որ վրացական ընկերությունն է մասնակցել մրցույթին և հաղթել | «Զովք» սուպերմարկետը իր 30-րդ սուպերմարկետը բացեց Դրոյի 36 հասցեում. սուպերմարկետը գործում է շուրջօրյա ռեժիմով (տեսանյութ) ( լուսանկարներ) | ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է․ կողմերն այն «կառուցողական» են համարել | Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ | Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը | Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ | Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը (տեսանյութ) | «Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է, նոր սերնդի վճռականությունն ու ազգային ոգին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | ԱԽ քարտուղարը կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա | Երևանում ջրանցքից դուրս է բերվել խեղդվող կնոջը, իսկ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել | Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել | 8 ամիս հետախուզվելուց հետո Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին | Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը | Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան | Արագածոտնի մարզում վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին | ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը | Տնտեսվարողները շարունակում են բողոքել հարկերի բարձրացումից | Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է. «Հրապարակ» | Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը մասնակցել է ICE Barcelona 2025-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 10-ից ավելի ընկերություններ այս տարի ևս մասնակցել են ՏՏ ոլորտի հեղինակավոր միջոցառումներից մեկին՝ ICE Barcelona 2025-ին։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 80 հազար հյուր աշխարհի 160 երկրից։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ներկայացուցիչները կիսվել են նախորդ տարվա ձեռքբերումներով, ներկայացրել 50-ից ավելի բացառիկ պրոդուկտներ՝ ստեղծված web3 հայեցակարգի հիմքով։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանն ասել է․ «Տեխնոլոգիական ոլորտը շատ արագ է զարգանում, և մենք, լինելով այս ոլորտի առաջատար և խոշոր ընկերություններից մեկը, մշտապես հանդես ենք գալիս նորարարական լուծումներով։ ICE Barcelona-ն տվյալ ոլորտի ամենամեծ  ցուցահանդեսն է և այլ երկրների գործընկերների հետ աշխատելու նոր հնարավորություններ է բացում։ Մենք այստեղ եզակի ընկերություններից ենք, որ հանդես ենք գալիս 6 տաղավարով և շուրջ 2200 քմ տարածքով։ Մեր ընկերությունից մասնակցում են 300-ից ավելի աշխատակից»։

Միջոցառմանը ներկայացվել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող BetConstuct, Fastex,  CreedRoomz, SosHuB, Pascal Gaming, FeedConstruct, Popok Gaming, Stretch Network հարթակները, Fast Shift հավելվածը։ Միջոցառման հազարավոր հյուրերին ներկայացվել են նաև Yօ պրոդուկտների խումբը՝ YoPhoneհաղորդակցման հավելվածը, YoHealthբջջային հավելվածը, որը ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում, YoCerebrumմետավերսը՝ վիրտուալ տիրույթում տարբեր ոլորտների զարգացման նորարար հարթակը: Ներկաները ծանոթացել են նաև Բահամուտ բլոկչեյնի վրա ստեղծված բացառիկ Ortak մարքեթփլեյսին՝ նոր Snowball NFT-ով:

Հավելենք, որ ընկերության հրավերով Բարսելոնա էր ժամանել նաև աշխարհահռչակ սթրիթ արտիստ Ալեք Մոնոպոլին, որը միջոցառման ընթացքում ստեղծած աշխատանքը նվիրել է ընկերությանը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ