ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 13.03.2025-27.05.2025թթ. իրականացնում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկու թողարկումների տեղաբաշխման վերաբացում.
Անվանական արժեք
100 ԱՄՆ դոլար
100 Եվրո
Թողարկման ծավալ
15 մլն ԱՄՆ դոլար
5 մլն Եվրո
Տեղաբաշխման ծավալ
12.2 մլն ԱՄՆ դոլար
2.9 մլն Եվրո
Արժեկտրոնի տոկոսադրույք
6.00%
5.00%
Արժեկտրոնի վճարման հաճախականություն
կիսամյակային
Մարման օր
21.10.2027թ.
10.06.2028թ.
Թողարկող
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ
Տեղաբաշխող
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ
Թողարկման անվանական ծավալները կազմում են 15 մլն ԱՄՆ դոլար և 5 մլն Եվրո (առաջին փուլում արդեն իսկ տեղաբաշխվել են համապատասխանաբար՝ 2,8 մլն ԱՄՆ դոլար և 2,1 մլն Եվրո անվանական ծավալով պարտատոմսեր): Այս փուլում ենթակա է տեղաբաշխման 12,2 մլն ԱՄՆ դոլար եւ 2,9 մլն Եվրո անվանական ծավալով պարտատոմսեր:
Հատկանշական է, որ համաձայն ՀՀ օրենսդրության ֆիզիկական անձ, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով և շահութահարկով չեն հարկվում:
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով` պարտատոմսերի ձեռք բերման համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով:
Հայտերի ընդունման ժամանակահատված` 13.03.2025թ. 10:00-ից մինչև 27.05.2024թ. ժամը 16:00:
Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցների զգալի մասն ուղղվելու է կայուն նախագծերի ֆինանսավորմանը:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՝ հետևյալ հեռախոսահամարներով. (+37460) 757001, (+37411) 757001:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: