Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կոչէ արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել Հանրապետությունում։ Նա այդ հարցը քննարկել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգի հետ: Այս մասին Դուդան հայտնել է The Financial Times թերթին տված հարցազրույցում։
Լեհաստանի նախագահը նշել է, որ ակնհայտ է համարում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր միջուկային զենքը տեղափոխել Արևմտյան Եվրոպայից կամ իր երկրից Լեհական տարածք:
Քաղաքական գործիչը սա հիմնավորել է նրանով, որ ՆԱՏՕ-ի սահմանները դեպի արևելք են տեղափոխվել 1999 թվականին, ուստի 26 տարի անց պետք է տեղի ունենա նաև դաշինքի ենթակառուցվածքի տեղափոխում դեպի արևելք: