«Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ի գործունեության մասին
«Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ՝ Lratvutyun.am զրուցելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ ընկերության հաճախորդների հետ։ Վերջիններս իրենց գոհունակությունն արտահայտեցին ընկերության գործառույթների վերաբերյալ՝ նշելով, որ հաճախ են օգտվում ընկերության ծառայություններից և բարձր են գնահատում դրա որակը։
Մենք հանդիպեցինք նաև ընկերության տնօրեն, ղեկավար Սմբատ Կարապետյանին, ով նշեց, որ իրենց թիմը մշտապես ջանքեր է գործադրում առաջատար դիրքերը պահպանելու համար։ «Մենք արդեն շուկայում առաջատար ենք, սակայն միշտ ձգտում ենք կատարելության, որպեսզի մեր հաճախորդները լիովին գոհ լինեն, նրանց դեմքից ժպիտը չպակասի, և միայն գովասանքի խոսքեր հնչեն», – ասաց պարոն Կարապետյանը։
Նշենք նաև, որ «Օուշն Ֆիշ» ընկերության հիմնադիրը Վահան Ապրեսյանն է։
Ընկերության գործունեությունը
«Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ն մասնագիտացված է տարբեր տեսակի ձկների ներմուծման և տեղում պատրաստման մեջ՝ հանդիսանալով իր ոլորտի առաջատարներից մեկը Հայաստանում։ Ընկերությունը գործում է 2007 թվականից՝ սկզբում «ԱՁ Վահան Ապրեսյան» անվան տակ։ Լավ կազմակերպված արտադրական գործընթացի շնորհիվ այն հաստատուն դիրք է զբաղեցրել շուկայում՝ սպառողներին առաջարկելով ինչպես ավանդական, այնպես էլ նոր տեսականի։
Տասը տարի անց՝ 2017 թվականին, կազմակերպությունը վերանվանվել է՝ դառնալով «Օուշն Ֆիշ» ՍՊԸ։ Այսօր ընկերությունը ներմուծում և արտադրում է ավելի քան 32 տեսակի ձուկ՝ համագործակցելով մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Նորվեգիայի, Իսլանդիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Վիետնամի, Թայվանի, Լատվիայի, Վրաստանի և Ռուսաստանի։
Տեղեկությունը տրամադրել է Lratvutyun.am-ը։