Tesla ընկերությունն ԱՄՆ-ում հետ է կանչել ավելի քան 46,000 Cybertruck փիքափ՝ արտաքին վահանակի հետ կապված խնդիրների պատճառով: Դրանք կարող են ընկնել մեքենայի շարժման ժամանակ՝ մեծացնելով վթարի վտանգը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչության ծանուցմանը։Գործակալության տվյալներով՝ խոսքը նախորդ ամիս արտադրված գրեթե բոլոր Cybertrucks-ի մասին է։ Reuters-ը նշում է, որ մեքենաների նման խմբաքանակի հետկանչը կարող է բացասաբար ազդել Tesla-ի կապիտալացման վրա: Ընկերության արժեթղթերը կորցրել են իրենց արժեքի մոտ կեսը 2025 թվականի սկզբից աճող մրցակցության և ընկերության հիմնադիր Իլոն Մասկի քաղաքական գործունեությանը բացասական արձագանքի պատճառով։