Եղիր տեղեկացված

Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար | Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար | Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը | Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար | Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին. Ժաննա Անդրեասյան | Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը | «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան գումար ծախսի»․ Գևորգ Պապոյան | «Շատերն իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն»․ Սուրեն Պապիկյան | ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անկախ բանակցությունների արդյունքից | Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ | Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին | Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյան | Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ) | Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ | Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում | Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ | ԱՄՆ-ում հայտարարել են՝ ուկրաինական հակամարտությունը «շահել է» Ռուսաստանը |

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ. ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի նվիրյալներին

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի երախտավորներին՝ շնորհակալություն հայտնելով ներդրած ջանքերի և սրտացավ աշխատանքի համար:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:

Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա նվիրումի համար վերականգնող ճարտարապետ-շինարար Ալբերտ Անանյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մեծ պատիվ է Ձեզ փոխանցել պետության բարձրագույն պարգևներից մեկը: Սա Ձեր վաստակած մեդալն է և մեր երախտագիտությունն ու գնահատականը Ձեր կատարած երկարամյա աշխատանքին»,- պարգևը հանձնելիս նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ալբերտ Անանյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և նշել՝ հուշարձանների ոլորտում աշխատում է ավելի քան 50 տարի։ Նա իր թիմով շարունակական վերականգնումներ է իրականացնում Քոբայրի վանական համալիրում, ինչպես նաև Թարգմանչաց վանքում: Այս տարիներին վաստակաշատ ճարտարապետը ընդհանուր առմամբ շուրջ 92 հուշարձան է վերականգնել։

«9 տարի աշխատել եմ Տաթևում, բայց ամենաբարդը, թերևս, Թարգմանչաց վանքի վերականգնողական աշխատանքներն են»,- ասել է Ալբերտ Անանյանն ու տեղեկացրել՝ վերականգնման աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գործում ունեցած ներդրման համար ԿԳՄՍ նախարարության պատվոգրով են պարգևատրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման բաժնի իրավախորհրդատու Նորայր Հակոբյանը, հուշարձանների պահպանության բաժնի պետ Վիկտորյա Իսահակյանը, պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության պետ Սարիկ Հունանյանը, պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը և պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Շանթ Դավթյանը։ Պատվոգրերը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունն այն երկու հիմնական կառույցներն են, որոնք ԿԳՄՍ նախարարության թիմի հետ հուշարձանների ոլորտում շատ կարևոր աշխատանք են իրականացնում: Այս կառույցների գործունեությունն աշխարհագրական, տարածքային և ծավալային առումով ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Ահռելի մեծ և բարդ աշխատանք է կատարվում, որը նկատելի է արձանագրված դրական փոփոխություններով և որն անհնար կլիներ առանց արհեստավարժ մասնագետների»,- շնորհավորելով հուշարձանային ոլորտի ներկայացուցիչներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարը։

Նա նաև նշել է, որ հուշարձանների պահպանության, ամրակայման, վերականգնման և հանրային հասանելիության ուղղությամբ իրականացված աշխատանքները պետք է նպաստեն մեր երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, պատմության և մշակույթի հուշարձանների՝ տնտեսական իմաստով կարևորմանը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ