Եղիր տեղեկացված

Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը | Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար | Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար | Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը | Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար | Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին. Ժաննա Անդրեասյան | Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը | «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան գումար ծախսի»․ Գևորգ Պապոյան | «Շատերն իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն»․ Սուրեն Պապիկյան | ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անկախ բանակցությունների արդյունքից | Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ | Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին | Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյան | Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ) | Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ | Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում | Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ |

Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ապրիլի 7-11-ը գործուղվել էր ԱՄՆ, այցի նպատակը «Գործընկերություն՝ հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին մասնակցելն է եղել, սակայն նա դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերով փորձել է ԱՄՆ բարձրաստիճան կաբինետներում հանդիպումներ ունենալ, որ ցույց տան` ՀՀ իշխանությունները սերտ համագործակցում են Թրամփի վարչակազմի հետ:

ԱՄՆ դեմոկրատական իշխանությունների հետ սերտ աշխատած եւ ընտրություններում Քամալա Հարիսին պաշտպանած ՀՀ իշխանությունները Թրամփի ընտրվելուց հետո անհեթեթ վիճակում են հայտնվել եւ փորձում են իրենց սխալները շտկել, սակայն բոլոր ջանքերն անհաջողության են մատնվում:

Այդպես էլ ձախողվել է նաեւ Գալյանի այցը․ քառօրյա ուղեւորության ընթացքում միակ բանը, որ նա կարողացել է անել` ԱՄՆ պետքարտուղարությունում ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի հետ (կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական), որը Մինսկի խմբի նախկին համանախագահն էր։ Ուշագրավ է, որ մինչ այս պահը ո՛չ այդ հանդիպման մասին, ո՛չ ընդհանրապես նախարարի ԱՄՆ այցի վերաբերյալ չկա պաշտոնական հաղորդագրություն։ Հավանաբար, այնքան են նեղվել ցածր մակարդակի հանդիպման փաստից, որ գերադասել են լռել։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին էլ Փաշինյանն էր քառօրյա այցով ԱՄՆ մեկնել, որի ընթացքում կարողացավ միայն լուսանկարվել ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

լրահոս

Փոխկապակցված նորություններ