Եղիր տեղեկացված

Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար | Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար | Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը | Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար | Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին. Ժաննա Անդրեասյան | Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը | «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան գումար ծախսի»․ Գևորգ Պապոյան | «Շատերն իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն»․ Սուրեն Պապիկյան | ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անկախ բանակցությունների արդյունքից | Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ | Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին | Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյան | Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ) | Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ | Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում | Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ | ԱՄՆ-ում հայտարարել են՝ ուկրաինական հակամարտությունը «շահել է» Ռուսաստանը |

Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան

Չի կարելի շերտավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին կամ բիզնեսին և բոլորին դիտարկել մեկ պրիզմայի տակ և նույն հարկային հավաքագրման քաղաքականությունը վարել: Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, փոքր և միջին բիզնեսը. 55 հազար տնտեսվարողներ յուրաքանչյուրը, եթե մենք միջին հաշվարկով 5 աշխատատեղի սպասարկող ունենք, ապա նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան տնտեսական խնդիր: Եվ տնտեսական քաղաքականությունը տարանջատել սոցիալական քաղաքականությունից, դա անկարելի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, ով այցելել էր Կառավարության դիմաց ակցիաիրականացնող քաղաքացիներին:

«Այս ամենը տանում է փոքր և միջին բիզնեսի փակման և սնանկացման: Ինչ է տեղի ունենում դրանով: Փոքր և միջին բիզնեսի սնանկացումով զարկ է տրվում խոշոր կազմակերպությունների մոնոպոլացմանը, որը հանգեցնում է գների թանկացման, որը հանգեցնում է աշխատատեղերի փակման, որովհետև խոշորների մոտ շատ ավելի հեշտ է ստացվելու, օրինակ ռոբոտատեխնիկայի միջոցով աշխատողներին փոխարինումը, հետևաբար շատ աշխատակիցների կարիք նրանք  չեն ունենալու, հանգեցնելու է արտագաղթի և նպաստելու է աղքատության մեծացմանը: Սա նույն բանն է, ոնց որ քաղաքական դաշտում դիկտատուրայի ստեղծումը»,- նշեց Սարգսյանը:

Նաիրի Սարգսյանի խոսքով, քանի որ մենք աստիճանաբար տեսնում ենք քաղաքական դաշտի մոնոպոլացում և դիկտատուրայի ստեղծում, զուգահեռ պետք է նաև տնտեսական համակարգում գնա այդպիսի կառուցակարգ, քանի որ միայն քաղաքական դաշտում լուծման չեն կարող գալ, տնտեսական հատվածը կարող  է հավաքվել  և իր ճնշումն ու պայմանները թելադրել, զուգահեռ պետք է ջարդել այս ներուժը, որպեսզի կարողանան քաղաքական դաշտում հասնեն ցանկալի արդյունքների:

լրահոս

Փոխկապակցված նորություններ