Եղիր տեղեկացված

Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար | Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար | Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը | Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար | Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին. Ժաննա Անդրեասյան | Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը | «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան գումար ծախսի»․ Գևորգ Պապոյան | «Շատերն իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն»․ Սուրեն Պապիկյան | ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անկախ բանակցությունների արդյունքից | Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ | Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին | Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյան | Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ) | Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ | Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում | Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ | ԱՄՆ-ում հայտարարել են՝ ուկրաինական հակամարտությունը «շահել է» Ռուսաստանը | Բյուրեղավանի համայնքապետարանում Նռնակը թելով, թե մետաղալարով բերված է եղել ու կապած աթոռի ոտքին. մանրամասներ |

Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը

Այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները «Range Rover» մակնիշի ավտոմեքենա են տեղափոխել հատուկ պահպանվող տարածք:Պարզվել է, որ վարորդը ոստիկաններին է ներկայացրել արտոնյալ վարելու համար հատուկ կտրոն, սակայն ոստիկանները պարզել են, որ այն կեղծ է, ինչի համար էլ վարոդրին, նաև ուղևորին, կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք: Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, և կասկածյալները ձերբակալվել ու տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում որպես ուղևոր եղել է քրեական աշխարհում հայտնի օրենքով գող «Օշականցի Գևորիկը», ով նույնպես ձերբակալվել է:  Ինչպես ավելի վաղ տեղեկացել էինք ՀՀ ՆԳՆ-ից,  ապրիլի 22-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ստուգման նպատակով կանգնեցրել են օդանավակայանի տարածքում երթևեկող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա։ Երևանի բնակիչ, 50-ամյա վարորդը ներկայացրել է կեղծ հատուկ կտրոն։ Բացի դրանից՝ մեքենայում եղել է հոգեմետ յոթ հաբ, որոնք ներկայացվել են իրավապահներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Վարորդը և երեք ուղևորները ձերբակալվել են։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին, իսկ ձերբակալվածները տեղափոխվել են ՁՊՎ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ կեղծ հատուկ կտրոն կամ ցանկացած այլ կեղծված փաստաթուղթ ներկայացնելը ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ