Եղիր տեղեկացված

Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար | Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար | Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը | Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար | Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին. Ժաննա Անդրեասյան | Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը | «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան գումար ծախսի»․ Գևորգ Պապոյան | «Շատերն իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն»․ Սուրեն Պապիկյան | ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անկախ բանակցությունների արդյունքից | Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ | Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին | Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյան | Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ) | Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ | Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում | Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ | ԱՄՆ-ում հայտարարել են՝ ուկրաինական հակամարտությունը «շահել է» Ռուսաստանը |

ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է․ կողմերն այն «կառուցողական» են համարել

ԱՄՆ և Իրանի բանակցողներն ավարտել են Օմանում ընթացող անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Իրանական պատվիրակությունը ղեկավարոլ է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը ներկայացրել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։

Բարձր մակարդակով տեխնիկական բանակցությունները տեղի են ունեցել օմանյան միջնորդների աջակցությամբ՝ Հռոմում բանակցային երկրորդ փուլից մեկ շաբաթ անց։ Երկրորդ փուլը կողմերը «կառուցողական» էին անվանել։ Բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում Արաղչին գոհունակություն է հայտնել բանակցությունների ընթացքից ու տեմպից՝ միաժամանակ նշելով, որ դեռևս անհրաժեշտ է տարաձայնությունների հետագա ուսումնասիրումը։ «Բանակցությունները լավ են ընթանում, գոհացուցիչ, լավ միջավայրում, կողմերը լրջորեն են տրամադրված»,- ասել է նա։ Արաղչին նշել է, որ բանակցությունների այս փուլն առավել լուրջ է եղել, քան նախորդը, և աստիճանաբար անցում են կատարել առավել մանրամասն և տեխնիկական քննարկումների։ Համապատասխան թիմերը կվերադառնան իրենց մայրաքաղաքներ՝ հաջորդ հանդիպումից առաջ հարցերի հետագա գնահատման համար։ Հաջորդ փուլը նախնական տեղեկություններով նախատեսված է անցկացնել հաջորդ շաբաթ օրը։

Թե Իրանը, թե ԱՄՆ-ն բանակցությունների առաջին երկու փուլը «կառուցողական ու խոստումնալից» են անվանել, սակայն Արաղչին «զգուշավոր լավատեսություն» է հայտնել այս շաբաթ տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ