Եղիր տեղեկացված

Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար | Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար | Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը | Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար | Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին. Ժաննա Անդրեասյան | Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը | «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան գումար ծախսի»․ Գևորգ Պապոյան | «Շատերն իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն»․ Սուրեն Պապիկյան | ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անկախ բանակցությունների արդյունքից | Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ | Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին | Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյան | Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ) | Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ | Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում | Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ | ԱՄՆ-ում հայտարարել են՝ ուկրաինական հակամարտությունը «շահել է» Ռուսաստանը |

2024-ին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է 38058 քրեական վարույթ. Աննա Վարդապետյան

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում, ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, ներկայացրեց ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2025-ի մարտի 31-ին ուղարկվել է ԱԺ և հրապարակվել դատախազության պաշտոնական կայքում:

Նրա խոսքով՝ հաղորդումը, ի թիվս այլնի, ներառում է պետական շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում կատարված աշխատանքը, ուսումնասիրությունները և դատարան ներկայացված հայցերը, պետությանը և համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները, հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարը, քրեական վարույթի նախաձեռնումից ու դատարանում մեղադրանքի պաշտպանությունից մինչև պատիժների ու հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ հսկողություն, զինվորական ծառայության ու պաշտպանության ոլորտներում հանցագործությունների կանխումը, բացահայտումն ու պատժումը, ինչպես նաև զինված ուժերի նյութական ապահովության նկատմամբ ոտնձգությունները բացահայտելուն ուղղված՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունները, պատճառված վնասի վերականգնումը:

Գլխավոր դատախազն իր խոսքում ընդգծեց՝ 2024 թվականին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ, ապա հիշեցրեց՝ 2023-ին ներկայացված հաղորդման թիվը 33 հազար 396-ն էր:

«Նշված գործերից 11 հազար 801-ը 13 179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Հիշեցնեմ, որ 2023-ին 8 հազար 393-ն էր 10 հազար 115 անձի վերաբերյալ: Թվերի համադրությունը ցույց է տալիս, որ 2004 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ, քան 2023 թվականին, և դրանցից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6 %-ով ավելի քրեական վարույթ, կարճվել է 1264-ով կամ 5.1 %-ով ավելի քրեական վարույթ:

2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1 %-ը (2023 թվականին՝ 39.9%) քննվել է մինչև 2 ամիս, 21.5 %-ը (2023 թվականին՝ 20.7%)՝ մինչև 4 ամիս, 15 %-ը (2023 թվականին՝ 15.9%)՝ մինչև 6 ամիս, 11.9 %-ը (2023 թվականին՝ 16%)՝ մինչև 1 տարի, 9.5 %-ը (2023 թվականին՝ 7.5%)՝ 1 տարուց ավելի ժամկետում:

2024 թվականին, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս»,- տեղեկացրեց Վարդապետյանը:

Նա հիշեցրեց՝ անցած տարի վերականգնված վնասի թիվը 34 միլիարդ 300 միլիոն դրամ էր:

2024-ին դատարաններում քննվել և ավարտվել է է 9830 քրեական գործ՝ 10.691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ):

Այսպիսով՝ 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5 %-ով ավելի գործ, քան 2023 թվականին:

2024 թվականին արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8 %-ով (2023 թվականի ցուցանիշը նույնն է՝ 1.8%):

2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6.875.164.159 դրամ (2023 թվականին՝ 663.495.229 ՀՀ դրամ), որից 6.368.378.029 դրամի վնասը պատճառվել է պետությանը (2023 թվականին՝ 329.814.847 դրամ), 31.736.826 դրամի վնասը՝ համայնքներին (2023 թվականին՝ 251.680 դրամ), իսկ 475.049.304 դրամի վնասը՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց (2023 թվականին՝ 333.428.702 դրամ):

Հայաստանի Հանրապետության նախաքննական մարմինների վարույթում քննված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել 2.658.771.800 ՀՀ դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 2021-ից մինչև 2025-ի ապրիլի 9-ը Հակակոռպուցիոն դատարանի վարույթում գտնվող 147 հայցադիմումներով արգելանք է դրված 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի և 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա: Արգելադրված գույքերի և իրավաբանական անձում մասնակցության գնահատումը դեռևս ընթացքի մեջ է»,- հայտնեց ՀՀ գլխավոր դատախազը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ