Եղիր տեղեկացված

Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար | Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար | Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը | Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար | Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին. Ժաննա Անդրեասյան | Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը | «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան գումար ծախսի»․ Գևորգ Պապոյան | «Շատերն իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն»․ Սուրեն Պապիկյան | ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անկախ բանակցությունների արդյունքից | Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ | Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին | Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյան | Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ) | Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ | Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում | Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ | ԱՄՆ-ում հայտարարել են՝ ուկրաինական հակամարտությունը «շահել է» Ռուսաստանը |

Հանրությունը պետք է հստակ իմանա՝ արդյո՞ք լրագրողին մեկուսացնելով խոսքի սահմանափակման միտում կա․ ՀԺՄ

Երեկ ուշ գիշերով հայտնի դարձավ, որ ձերբակալել են գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ապա տևական ժամանակ թույլ չեն տվել, որ հանդիպի իր պաշտպանին: Լիլիթ Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար հրավիրվել է շտապ բուժօգնություն, սակայն դա չի խանգարել, որ նրան տանեն կալանքի ու կալանավորեն մեկ ամսով:

Լիլիթ Աղեկյանը ձերբակալվել է հարուցված քրեական վարույթների շրջանակում, և ինչպես Քննչական կոմիտեն է տեղեկացնում, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 489-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Ամենևին չփորձելով միջամտել քրեական վարույթին՝ հարկ է նշել, որ առնվազն կասկածահարույց է խնամքին տարեց ծնող ունեցող, ընդդիմադիր դիրքավորմամբ հայտնի կնոջը կալանավորելու՝ նախաքննական մարմնի մղումը այն դեպքում, երբ շատ ավելի արտառոց դեպքերում իրավապահ համակարգը մատը մատին չի խփում, եթե տվյալ ենթադրյալ հանցավոր արաքը կատարող անձը իշխանության նկատմամբ լոյալ է:Մի՞թե հնարավոր չէր կալանքի հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությամբ ապահովել Լիլիթ Աղեկյանի պատշաճ վարքագիծը նախաքննության ընթացքում:Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, և ի վերջո, հանրությունը պետք է հստակ իմանա՝ արդյո՞ք նրան մեկուսացնելու պատճառը Լիլիթ Աղեկյանի խոսքն ու գործունեությունը սահմանափակելու միտում չունի:

Ակնհայտ է, որ խնամքին տարեց մայր ունեցող Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ունեն իրավաչափության, համաչափության և խտրական վերաբերմունքի խնդիր:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ՝   Սաթիկ Սեյրանյան

09.05.2025թ.

լրահոս

Փոխկապակցված նորություններ