«Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում»,- հայտնում է Մարմարիկում այս պահին գտնվող «ԱրմԼուրի»ի թղթակիցը։ Այժմ ջրասուզակի օգնությամբ և տարբեր տեխնիկական միջոցներով փրկարարները ուսումնասիրում են այդ հետքը։ Հիշեցնենք, որ 2-ամյա Տիգրանը Մարմարիկ գյուղում անհետացել է մայիսի 4-ին՝ հանկարծակի և առեղծվածային հանգամանքներում։ Ամեն օր իրականացվում են որոնողական աշխատանքներ, ուսումնասիրվում են բոլոր վարկածները։ |
Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ