մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհ է բռնկվել «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով էլ 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան դեպքի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանում լիցքավորել են, ապա դուրս եկել, ինչից հետո հրդեհ է բռնկվել. բարեբախտաբար, վարորդն ու ուղևորները կարողացել են իրենց դուրս նետել ավտոմեքենայից։ |