ՆԱՏՕ-ի երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային ՝ անկախ հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքից։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ մամուլի ասուլիսում , հաղորդում է ՏԱՍՍ-ը ։
«Անկախ բանակցությունների արդյունքից, մենք պետք է երաշխավորենք Ուկրաինայի պաշտպանունակությունը ապագայում», – ընդգծեց քաղաքական գործիչը։ Շոֆի խոսքով՝ այս առումով Արևմուտքը մտադիր է ապագայում «ներդրումներ կատարել Ուկրաինայի պաշտպանության մեջ»։