Եղիր տեղեկացված

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես | Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ առաջնորդների հայտարարությունը Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մասին (տեսանյութ) | Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին (տեսանյութ) | ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը անրադաձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների հետ կապված հարցեր | 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք | Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ | Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից | Իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողացել զարգացնել տնտեսական հարաբերությունները հարևան Իրանի հետ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Բացահայտվել է 137 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին | Մադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին | Օձի խայթոցներից Սպիտակի բժշակական կենտրոն է տեղափոխվել 11-ամյա և 14-ամյա երեխաներ | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին | ՊԵԿ-ը ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծում իրականացնող ֆիզիկական անձանց հորդորում է առաջնորդվել սահմանված մաքսային ընթացակարգերով | Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի | Հավկիթի գների անկումը պայմանավորված է ինչպես արտադրության ծավալների աճով, այնպես էլ սեզոնային՝ ամառային էժանացմամբ | ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի մասով առաջարկ ստացել ենք, ցանկացած հարց քննարկում ենք. Փաշինյան | Եթե հայ ժողովուրդը հանդուրժում է ՀՀ-ի ապամոնտաժումը, ապա մտածել ինչ-որ երկրի կողմից Հայաստանի փրկության մասին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը | Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել. աննախադեպ է այն հանգամանքը, որ նրա որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. հայտարարություն |

Վարչապետի արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել․ Վեհափառ Հայրապետ (Տեսանյութ)

Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդը քիչ առաջ ժամանեց Երևան, օդանավակայանում նրան դիմավորեցին հազարավոր քաղաքացիներ, որոնք այստեղ էին եկել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյաանի կոչին հետևելով՝ իրենց զորակցությունը հայտնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Վեհափառին, դատապարտելու իշխանությունների վարած հակեկեղեցական արշավը։

Ամենայն Հայոց կաթողիկոսին հավատավոր հայորդիները դիմավորեցին ծափողջույններով, «Վեհափառ» վանկարկումներով։

Կաթողիկոսը, գնահատանքով դիմելով հավաքված բազմահազարանոց հանրությանը, նշեց․

«Գիտեմ, որ դուք եկել եք այստեղ՝ ձեր վրդովմունքն արտահայտելու վերջին օրերին հանրապետության վարչապետի կողմից եկեղեցականների հասցեին թույլ տրված արտահայտությունների առնչությամբ։

Այդ արտահայտությունները՝ հնչեցված վարչապետի կողմից, համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակաց մոտ՝ ի սփյուռս աշխարհի։

Հավատում եմ, որ Աստծո ողորմությամբ և օգնականությամբ, ձեզ հետ միասին, խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։

Ամուր մնացեք ձեր հավատքի և առ Եկեղեցին ունեցած ձեր սիրո և  հավատարմության մեջ։

Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել ևս պարտավորեցնում է մեզ՝ եկեղեցականներիս, մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ առ ձեզ, առ հայրենին մեր իրականացնելու՝ արդյունավոր կերպով, անշեղորեն։

Մեր հորդորը պիտի լինի, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահեք միաբանությունը ազգային մեր կյանքում։ Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում  տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։

Մենք հավատում ենք, որ մեր  միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով՝ պիտի կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին և հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարությունները, լավատեսությամբ, հույսով ու հավատով կերտել մեր և մեր զավակների վաղվա պայծառ օրը։

Աստված օգնական և պահապան մեր ժողովրդին՝ այսօր և հավիտյանս»։

լրահոս

Փոխկապակցված նորություններ