Իրանը պաշտոնապես տեղեկացրել է Ֆրանսիային, Բրիտանիային եւ ԱՄՆ-ին այն մասին, որ կսկսի Իսրայելի դեմ շատ մասշտաբային գրոհներ, տեղեկացրել է Mehrթելեգամ-ալիքը։
«Ցանկացած երկիր, որը մասնակցում է Իսրայելի դեմ իրանական գրոհների կասեցմանը, իրանական ուժերի կողմից կենթարկվի համամասնակից կառավարության տարածաշրջանային բոլոր բազաների վրա գրոհների, ներառյալ Պարսից ծոցի երկրների ռազմակայանները, ինչպես նաեւ Պարսից ծոցի եւ Կարմիր ծովի նավերն ու ռազմանավերը»,- գրել է իրանական լրատվամիջոցը։