Հռոմի Լեւոն XIV պապը շաբաթ օրը դիմել է Իրանի եւ Իսրայելի իշխանություններին՝ կոչ անելով «գործել ողջամիտ» ,եւ որպեսզի երկու երկրների ժողովուրդները շարունակեն երկխոսությունը, տեղեկացրել է Reuters-ը։
Լեւոն պապը, որը հանդես է եկել իր հինգշաբաթյա պապության ընթացքում խաղաղության ամենավճռական կոչերից մեկով, Սուրբ Պետրոսի եկեղեցում հավատացյալների լսարանին հայտնել է, որ իրավիճակին հետեւում է «մեծ մտահոգությամբ»։
«Այս դժվարին պահին ես ցանկանում եմ նորից պատասխանատվության եւ ողջամտության կոչ անել,- ասել է Հռոմի պապը։- Ավելի անվտանգ, միջուկային սպառնալիքից զերծ աշխարհի կառուցման ձգտումը պետք է իրականացվի հարգալից հանդիպումների եւ անկեղծ երկխոսության միջոցով, որպեսզի կառուցվի ամուր խաղաղություն՝ հիմնված արդարության, եղբայրության եւ ընդհանուր բարօրության վրա»։
«Ոչ ոք երբեք չպետք է սպառնա մյուսի գոյությանը։ Բոլոր երկրների պարտքն է՝ աջակցել խաղաղության գործին, նախաձեռնելով հաշտեցման ուղիներ եւ առաջ տանելով լուծումներ, որոնք կերաշխավորեն անվտանգություն եւ արժանապատվություն բոլորի համար»,- ավելացրել է Հռոմի պապը։