Եղիր տեղեկացված

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես | Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ առաջնորդների հայտարարությունը Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մասին (տեսանյութ) | Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին (տեսանյութ) | ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը անրադաձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների հետ կապված հարցեր | 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք | Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ | Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից | Իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողացել զարգացնել տնտեսական հարաբերությունները հարևան Իրանի հետ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Բացահայտվել է 137 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին | Մադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին | Օձի խայթոցներից Սպիտակի բժշակական կենտրոն է տեղափոխվել 11-ամյա և 14-ամյա երեխաներ | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին | ՊԵԿ-ը ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծում իրականացնող ֆիզիկական անձանց հորդորում է առաջնորդվել սահմանված մաքսային ընթացակարգերով | Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի | Հավկիթի գների անկումը պայմանավորված է ինչպես արտադրության ծավալների աճով, այնպես էլ սեզոնային՝ ամառային էժանացմամբ | ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի մասով առաջարկ ստացել ենք, ցանկացած հարց քննարկում ենք. Փաշինյան | Եթե հայ ժողովուրդը հանդուրժում է ՀՀ-ի ապամոնտաժումը, ապա մտածել ինչ-որ երկրի կողմից Հայաստանի փրկության մասին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը | Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել. աննախադեպ է այն հանգամանքը, որ նրա որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. հայտարարություն |

Սևան Ակվա ՓԲԸ-ին պատկանող ձկնատեսակներն իրացվել են սահմանված արժեքներից ցածր գներով

Պետական վերաhսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված  քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրենի և միաժամանակ «Սևան Ակվա» ՓԲ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն: Մասնավորապես՝ ներքին իրավական ակտերով սահմանված ապրանքային արժեքից և անգամ կիրառված զեղչերից ցածր արժեքներով իրացրել է «Սևան Ակվա» ՓԲԸ-ին պատկանող ձկնատեսակներ՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իր տնօրինմանը վստահված շուրջ 170 մլն ՀՀ դրամ գումարը:

Հակակոռուցիոն կենտրոնից հայտնում են՝ նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն եղանակով հափշտակություններ են կատարել տարբեր ժամանակահատվածներում «Սևան Ակվա» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի և գլխավոր տնօրենի պաշտոնը  զբաղեցրած երկու այլ անձինք, ովքեր, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով նախատեսվածից ցածր արժեքներով իրացրել են ընկերությանը պատկանող ձկնատեսակներ՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իրենց տնօրինմանը վստահված ընդհանուր 77 մլն ՀՀ դրամ գումարը:

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 247 մլն ՀՀ դրամի վնաս, որի մի մասը վերականգնվել է մեղադրյալներից մեկի կողմից: Մյուս մեղադրյալներին պատկանող անշարժ և շարժական գույքերի վրա կիրառվել է արգելանք:

Նախաքննության ընթացքում վերը նշված երեք անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի տարբեր մասերով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

լրահոս

Փոխկապակցված նորություններ