Իսրայելի պաշտպանության բանակը(ՑԱԽԱԼ) ոչնչացրել է Իրանի բոլոր հրթիռային կայանքների մեկ երրորդը, հայտնել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էֆի Դեֆրինը, գրում է RIA Novosti-ն:
«ՑԱԽԱԼ-ի ուժերը ոչնչացրել են իրանական ռեժիմի բոլոր հրթիռային կայանքների մոտ մեկ երրորդը», – հայտարարել է նա:ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը նշել է, որ անցած օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Սպահանում ավելի քան 100 ռազմական թիրախների ուղղությամբ, ինչպես նաև ոչնչացրել են իրանական ավելի քան 20 հրթիռ: