Lratvutyun.am

Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան | Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան | ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը | Վարդենիս համայնքի Ավազան գյուղում կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրով բարելավվել է գյուղի բոլոր տնտեսությունների ջրամատակարարում | ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին | Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա | Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է, այն բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ․ Արման Թաթոյան | Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին | 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի | Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով | Անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան | ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը | Իսրայելին սպառնում է միջազգային ասպարեզում մեկուսացում և գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում, եթե նա լայնածավալ գործողություն սկսի.Պետդեպարտամենտ | Վրաերթի ենթարկված «Օպելի» վարորդը հիվանդանոցում մահացել է | ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ | Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ | Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. զեկույց | Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը. Նիկոլ Փաշինյան | Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են 95 ուկրաինական անօդաչու |

Աշխարհում վատագույն գաղափարն էր. Ջեյ Լոն՝ Շակիրայի հետ ելույթ ունենալու մասին

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ուղղակի կատաղել է, երբ տեղեկացել է, որ «Սուպերբոուլ»-ի՝ Ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղի ընդմիջման շոուին պետք է ելույթ ունենա մեկ այլ հայտնի երգչուհու՝ Շակիրայի հետ:

Ջոյ Լոյին առհասարակ դուրս չի եկել այն հանգամանքը, որ ինքը պետք է բեմը կիսի Շակիրայի հետ: Խոսքը 2020-ի փետրվարին տեղի ունեցած միջոցառման մասին է, որի վերաբերյալ հուշերով նոր վավերագրական ֆիլմում կիսվել է Լոպեսը:

«Աշխարհում վատագույն գաղափարն էր երկու հոգու հրավիրել այս շոուի համար», – մեկնաբանել է 52-ամյա Լոպեսը ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Նյու Յորքում:

Ինպես գրում է Daily Mail-ը, երբ հայտարարվել է, որ Ջենիֆեր Լոպեսը և Շակիրան կգլխավորեն 2020 թվականին Մայամիի «Հարդ ռոք» մարզադաշտում կայանալիք «Սուպերբոուլ»-ի ընդմիջման շոուն, երկրպագուները չէին պատկերացնում, որ Ջեյ Լոն ի սկզբանե ատել է այդ գաղափարը:

«Որպես կանոն՝ «Սուպերբոուլ»-ի շոուում մեկ առաջատար դեմք է լինում, որը կառուցում է շոուն: Դա վիրավորանք է ասելը, որ երկու լատինամերիկացի է հարկավոր անելու այն աշխատանքը, որ սովորաբար մեկն է արել»,-մեկնաբանել է Լոպեսի մենեջեր Բենի Մեդինան:

Աղբյուրը գրում է, որ Լոպեսը և Շակիրան, ի վերջո, եկել են համաձայնության առ այն, որ հնարավոր է միասին աշխատել, բայց նրանց հարաբերությունները սառը էին, թեև պրոֆեսիոնալ:

Ընդհանուր շոուն տևել է 14 րոպե, թեև Լոպեսը համոզված էր, որ կազմակերպիչները պետք է տրամադրեին 20 րոպե:

լրահոս

Փոխկապակցված նորություններ