«Շոփինգ Մոլլ» տոնավաճառ. Հասցե՝ Նոր Նորք Գայի պողոտա 16/1 . Հեռ.098313134

Lratvutyun.am

05.12.2023
Իսրայելում հայտարարել են, որ Գազայում հակամարտությունն առնվազն ևս երկու ամիս կտևի | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար | Սպանություն՝ Աբովյանում․ հայտնաբերվել է իրանցի տղամարդու դի | Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը | Դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի անցակետը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար | Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն | Բաքվի դատարանում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը | Ժամը 02։50-ի սահմաններում ՊՆ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել | Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին | Ֆրանսիան 24 «Bastion» զրահամեքենա է ուղարկել Հայաստան, ևս 26–ը պատրաստման փուլում են | ՀՀ նախագահն ու Նասիմ Թալեբին խոսել են խաղաղության, խաղաղ ապրելու գաղափարական սկզբունքի մասին | Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը դարձավ աշխարհի չեմպիոն | Մի շարք հասցեներում ջուր չի լինի | Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ | Եվրո-2024. Եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները | Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա | Օսիմհենին վաճառելու տարբերակը կդիտարկենք 2024 թվականին․ «Նապոլի»-ի նախագահ | ԱՄՆ-ն Գազայի սահմանների փոփոխություն կամ պաղեստինցիների տեղահանում թույլ չի տա. ԱՄՆ փոխնախագահ | Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ | Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ |

Ստեփանակերտում կայացել է«Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի գրքի շնորհանդեսը

Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել է Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար նահատակված Ռոբերտ Աբաջյանին նվիրված «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» գրքի շնորհանդեսը։
«Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան». Ստեփանակերտում գրքի շնորհանդես է կայացել
«Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան». Ստեփանակերտում գրքի շնորհանդես է կայացել
Գրքի շնորհանդեսն առաջին անգամ կայացել է Երևանում, նոյեմբերի 16-ին՝ հերոսի ծննդյան օրը։
Լիլիթ Հայրապետհաբ.jpg (58 KB)«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակ Լիլիթ Հարությունյանը պատմել է. «Ազատության հրապարակում ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին 2019 թվականին կազմակերպված երեկոյից հետո ինձ մոտեցավ Ռոբերտի հայրը ու ասաց.«Ուզում եմ որդուս ծննդյան տարեդարձին գիրք նվիրել, զգացում ունեմ, որ դու կկարողանաս գրել»։ Նույն թվականի հոկտեմբերին ուղևորվեցի Արցախ՝ Մարտակերտ՝ Ռոբերտ Աբաջյանի մարտական դիրք։ Գիրքը հրատարակվեց 2021 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց։ Մարտակերտը կանգուն մնաց, բայց թշնամին գրավեց որոշ բնակավայրեր, դիրքեր։ Ռոբերտի՝ 116 լեգենդար դիրքը պահվեց, և զգացում ունեմ, որ իմ տունն է փրկվել»,-ասել է հեղինակը։
Նրա խոսքով՝ Ռոբերտի ու իր մարտական ընկերների պայքարը 2020 թվականի պատերազմից հետո առավել կարևորվեց։
«Գիրքը Ռոբերտ Աբաջյանի մասին է, բայց էլի անուններ կան։ Այս տղաները՝ իրենց արտաքին ու բնավորության տարբերություններով հանդերձ, այնքան նման են․ բոլորի գիտակցական ընտրությունը հայրենիքն է»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը։
Շնորհանդեսին ներկա էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, ով գիրքը համարում է յուրաքանչյուրի արտացոլանքը։
«Ռոբերտը մարմնավորում է այն բոլոր հերոսների կերպարները, ովքեր իրենց կյանքն ընծայել են հայրենիքին ու մինչ օրս էլ պատրաստ են գնալ այդ քայլին»,-ասել է հոգևորականը։
Լրագրող, քաղաքական վերլուծաբան, թարգմանիչ Միքայել Հաջիյանը մեզ հետ զրույցում նշել է, որ գիրքն անհրաժեշտ է գալիք սերունդներին, որպեսզի ճանաչեն նվիրյալներին, ովքեր Քառօրյա պատերազմի ժամանակ կանգնած էին հանուն հայրենիքի պաշտպանության։

Շնորհանդեսին Հադրութի արվեստի դպրոցի սաները հանդես են եկել հայրենասիրական կատարումներով։

Միջոցառումն ամփոփվեց Տերունական աղոթքով։

լրահոս

Փոխկապակցված նորություններ